«Քայլ արա՝ մերժիր Սերժին» ակցիան շարժվում է դեպի Ազգային ժողով (ֆոտո, վիդեո)
«Քայլ արա՝ մերժիր Սերժին» ակցիայի մասնակիցներն այս պահին Երևանի Ֆրանսիայի հրապարակից շարժվում են դեպի Բաղրամյան պողոտա՝ Ազգային ժողով:
Հիշեցնենք, որ այստեղ ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է սահմանել, կուտակված են մեծաթիվ ուժեր:
Երկաթե արգելապատնեշի և ոստիկանական պատի միջոցով փակված է Բաղրամյան պողոտայի՝ Ազգային ժողովին հարող փողոցները: