«Հեռու պահեք ձեր թիկնազորին ակցիայի մասնակիցներից». բախում՝ Հերացի-Կորյուն խաչմերուկում
Բժշկական համալսարնի մոտ՝ Աբովյան-Կորյուն խաչմերուկը փակելուց հետո, ուսանողները փակեցին նաև Հերացի-Կորյուն ճանապարհը, որը քաղաքի ամենաբանուկ խաչմերուկներից մեկն է:
Այստեղ երիտասարդները բախվեցին քաղաքացիների հետ: «Խամեռ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները, ովքեր ֆիզիկապես բավականին պատրաստված էին երևում, վեճի բռնվեցին երիտասարդների հետ և հարվածեցին նրանց՝ ուսանողներից մեկին պատճառելով լուրջ մարմնական վնասվածքներ:
Ի դեպ, ոստիկանությունը չէր փորձում միջամտել և կանխել ծեծկռտուքը:
Նիկոլ Փաշինյանը արջագանքելով միջադեպին, հայտարարեց, որ իրեն հասած տեղեկությունների համաձայն մեքենայի ուղևորները ինչ-որ մի պաշտոնյաի թիկնազորային անձնակազմից են: Նա կոչ արեց բոլոր օլիգարխներին չվախենալ:
«Հորդորում եմ չվախենալ, քանի որն մենք ձեզ չենք վնասելու, մեր նպատակը այլ է և հեռու պահեք ձեր թիկնազորին մեր ակցիայի մասնակիցներից: Ես Սերժ Սարգսյանի նման խոսք տվող չեմ, ես ձեզ վստահեցնում եմ, որ դուք մեր նպատակը չեք»,-ասաց Փաշինյանը:
Նա իր խմբով շարժվում է դեպի Հերացի փողոց՝ պարզելու եղելությունը և աջակցելու երիտասարդներին: