Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Հասարակություն

Ճանապարհատրանսպորտային հանցագործություններն ավելացել են. Արթուր Դավթյանը հանձնարարություններ է տվել

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դատախազության ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն: Քննարկվել են 2018թ. առաջին եռամսյակի ընթացքում հանրապետությունում հանցավորության ընդհանուր վիճակն ու շարժընթացը, ինչպես նաև դատախազության ստորաբաժանումների կատարած աշխատանքների եռամսյակային արդյունքները:

Ելնելով հանցագործության հիմնական տեսակներով առկա վիճակից և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ դրանց համադրությունից՝ առանձին հանցատեսակներով ի հայտ բերված որոշ մտահոգիչ միտումների հետ կապված ՀՀ գլխավոր դատախազը տվել է հանցագործությունների հատկապես նախականխմանն ու կանխարգելմանն ուղղված կոնկրետ գործողությունների նախաձեռնման հանձնարարականներ: Մասնավորապես, Արթուր Դավթյանը հանձնարարել է առանձին-առանձին ուսումնասիրել կատարված յուրաքանչյուր ծանր և առանձնապես ծանր հանցագործության դեպքի դրդապատճառները, պարզել դրանց նպաստող գործոնները և դատախազական ներգործության ողջ զինանոցի կիրառմամբ օպերատիվ կերպով միջոցներ ձեռնարկել դրանց վերացման ուղղությամբ, այդ թվում համապատասխան միջնորդագրեր ներկայացնել ինչպես հետաքննության և նախաքննության մարմինների տարածքային ստորաբաժանումների, այնպես էլ պատկան մարմինների ղեկավարներին և ուշադրության կենտրոնում պահել դրանց հիման վրա հետագա միջոցառումների իրականացումը:

Առանձին քննարկման առարկա է դարձել ճանապարհատրանսպորտային երթևեկության հետ կապված հանցագործությունների շարժընթացի, ինչպես նաև այդ բնույթի հանցագործությունների կանխարգելման, քննության հետ կապված խնդիրները:

Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ 2017թ. առաջին եռամսյակի համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում 100 տոկոսով ավելացել են ճանապարհատրանսպորտային հանցագործությունները և որ առավել մտահոգիչ է՝ 30 դեպքով կամ 115 տոկոսով ավելացել են երթևեկության կանոնների խախտման՝ մահվան ելքով դեպքերը: Զեկուցվել է նաև, որ դրանց կառուցվածքում շոշափելի քանակ են կազմել ինքնավթարները:

Հաշվի առնելով նշված միտումները, ինչպես նաև հատկապես երթևեկության մասնակիցների անվտանգության տեսանկյունից այս բնույթի հանցագործությունների հանրային վտանգավորության բարձր աստիճանը՝ ՀՀ գլխավոր դատախազը խորհրդակցության ընթացքում դատախազության ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է ակտիվացնել դատախազական ողջ գործիքակազմը՝ այս հանցատեսակի կանխարգելման, քննության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Մասնավորապես հանձնարարվել է ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեպքերով օպերատիվ կերպով ապահովել դատախազների անմիջական մասնակցությունը օպերատիվ-հետախուզական, քննչական անհետաձգելի գործողությունների պլանավորմանը, դեպքի հանգամանքները պարզելուն ուղղված աշխատանքներին, իրենց իրավասության շրջանակներում անհրաժեշտ ցուցումներով ապացուցման գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով:

ՀՀ գլխավոր դատախազն առանձնահատուկ շեշտել է ճանապարհային երթևեկության հետ կապված առերևույթ հանցագործություններին առնչվող քրեական գործերով նախաքննությունը հնարավորինս կարճ ժամկետներում ավարտելու անհրաժեշտությունը՝ առաջնահերթորեն ուշադրություն դարձնելով, որպեսզի ձեռք բերվեն անհրաժեշտ օբյեկտիվ ելակետեր, իսկ նշանակվող փորձաքննությունները հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտվեն և տրամադրվեն նախաքննության մարմնին:

Խնդիր է դրվել այս գործերով մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հիմքերը քննարկելիս, պահպանելով օրենսդրության պահանջներն ու առաջնորդվելով ՀՀ դատախազության կոլեգիայի համապատասխան որոշումներով առանձնահատուկ ուշադրության արժանացնել ճանապարհային երթևեկության կանոնի խախտման բնույթը, վարորդների կողմից ալկոհոլի օգտագործման, կատարված առերևույթ հանցավոր արարքից հետո դեպքի վայրը լքելու հանգամանքները:

Որպես այս հանցատեսակի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև կանխարգելման միջոց, ըստ Արթուր Դավթյանի, առկա է պատժողական քաղաքականությունը խստացնելու անհրաժեշտություն: Մասնավորապես, հաշվի առնելով պատժի նշանակման ընդհանուր կանոնները, գործի հանգամանքներն ու ամբաստանյալի անձը՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է դատարաններում պատժաչափեր միջնորդելիս առանցքային համարել հատկապես պատժի կանխարգելիչ նպատակը՝ մեղադրական ճառերում պատշաճ փաստարկելով այն: Բացի դրանից, հանձնարարվել է հետևել, որպեսզի կատարված հանցավոր արարքներին լիարժեք համաչափ պատիժներ սահմանվեն դատարանների կողմից, ինչպես նաև, կիրառելով դատախազական ներգործության բոլոր հնարավոր կառուցակարգերը՝ հետևել պատիժների հստակ և աներկբա կատարմանը:

Խնդիր է դրվել նաև, ուսումնասիրելով միջազգային փորձը, սեղմ ժամկետներում մշակել օրենսդրական փոփոխությունների և դրանցից ածանցվող ենթաօրենսդրական ակտերի փոփոխությունների փաթեթ: Այն ուղղված կլինի ինչպես ՃԵԿ խախտումների համար վարչական պատասխանատվության, վարորդական իրավունքի տրամադրման, դրանից զրկելու իրավակարգավորումների, այնպես էլ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով սահմանված սանկցիաների խստացմանը:

Այս նպատակով Արթուր Դավթյանը դատախազության ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է մանրամասն ուսումնասիրել 2017թ. ընթացքում ճանապարհային երթևեկության հետ կապված հանցագործությունների քննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության վիճակը և ներկայացնել հնարավորինս հստակ մոտեցումներ պարունակող առաջարկություններ: