«Ախր մեզ ինչի՞ չեք լսում, մեզ լուրջ չե՞ք վերաբերվում». Փաշինյանը շրջափակումից դժգոհող քաղաքացիներին
Ցուցարարները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մտան Մանկավարժական համալսարան՝ ուսանողներին կոչ անելու միանալ իրենց: Այնուհետև նրանք փակեցին նաև «Ռոսիա» կինոթատրոնի մոտ գտնվող թունելը:
Փաշինյանը հայտարարեց, որ այժմ շարժվում են դեպի Կրկես, ապա ուղղություն կվերցնեն դեպի Ֆրանսիայի հրապարակ:
Նրան են մոտենում տարբեր քաղաքացիներ և խնդրում բացել փողոցի որևէ մի հատված անցնելու համար, քանի որ իրենց հետ կան փոքրիկ երեխաներ: Սակայն Փաշինյանը չի համաձայնվում:
«Ախր մեզ ինչի չեք լսում, ասեցինք չէ՞, որ երեխաներին դուրս չհանեք, մեզ լուրջ չե՞ք վերաբերվում»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ եթե բացեն մեկ մեքենայի դիմաց, ապա շղթայի նման մյուսները գնալու են դրա հետևից: