Բաղդասարյանը շրջափակումից չի վախենում՝ կժպտա, կանցնի
«Ինչպես բոլոր օրերին, մենք պետք է գանք ԱԺ»։
Ազգային ժողովում կայացած ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես են պատրաստվում խուսափել շրջափակումից և գալ ընտրության:
«Դա մեր խնդիրը չէ, պատկան մարմինների գործն է՝ ապահովել մեր մուտքը աշխատանքի վայր։ Եթե մենք տեղի տանք իրենց նպատակներին... նրանք ուզում են իշխանության գալ ոչ սահմանադրական ճանապարհով»,- ասաց Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ իրենց ոչ ոք չի կարող արգելել, իսկ եթե փորձեն թույլ չտալ, ապա ինքը կժպտա և կբացատրի, որ պետք է մուտք գործի:
«Իրենք են կոչ անում, որ բռնություն չլինի։ Յուրաքանչյուր մարդ ազատ տեղաշարժվելու իրավունք ունի... մնաց 24 ժամ, կսպասեք, և կտեսնեք»,- ասաց Բաղդասարյանը։