Նիկոլը թույլ չի տա, որ այս ամենն արյունահեղության վերածվի. ՀՅԴ-ն Փաշինյանին հավատում է
ԱԺ-ում ՀՀԿ-ՀՅԴ համատեղ նիստում Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրելուց հետո պատգամավորները պատասխանեցին լրագրողների հարցերին:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նկատեց, որ եթե այս ամենն օրինական չէր, ապա Փաշինյանը կարող էր այն ժամանակ բոյկոտել:
«Ազգային ժողովը մտել է իր դերի մեջ, որպես առաջնային մարմին` ձևավորում է իր իշխանությունը: Եթե լեգիտիմ չեն համարում, թող անեին սա Ազգային ժողովի առաջին նիստին, մանդատներ չստանային»,- նշեց Ռուստամյանը և հավելեց. «Ընտրողն ինձ մանդատ չի տվել, որ գնամ, աչքերս փակ Նիկոլ Փաշինյանին հետևեմ»:
Ամեն դեպքում նա վստահ է, որ Փաշինյանը ժողովրդին չի տանի արյունահեղության:
«Ես Նիկոլ Փաշինյանին լավ եմ ճանաչում, նա թույլ չի տա, որ այս ամենը գնա արյունահեղության»,- նշեց Ռուստամյանը՝ միաժամանակ չբացառելով, որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: