Լարված իրավիճակ՝ Թումանյան փողոցում․ ոստիկանները փորձում են նստարանից հեռացնել մորն ու իր երեխային (ֆոտոշարք)
Քիչ առաջ լարված իրավիճակ էր Թումանյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկում։
Ոստիկանները փորձում էին նստարանից հեռացնել մորն ու իր անչափահաս երեխային, որ կարողանան բացել Թումանյան փողոցի երթևեկությունը։
Մոտ 15-20 ոստիկան հորդորում է քաղաքացիներին բացել փողոցը։ Արդյունքում տեղի ունեցավ քաշքշոց։ Ոստիկանները բռնի ուժ կիրառեցին մի քանի քաղաքացիների նկատմամբ ու բացեցին փողոցը։
Այս պահին Թումանյան փողոցի երթևեկությունը մասամբ վերականգնված է։