Գիշերը թեժ է լինելու. Փաշինյանն ապակենտրոնացված գործողությունների կոչ է անում
Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակից հանրապետության բոլոր բնակավայրերի բնակիչներին կոչ արեց դուրս գալ փողոց և փակել միջպետական ճանապարհները: Նա հայտարարեց, որ պետք է համահայաստանյան դասադուլ և գործադուլ անել:
Միաժամանակ, Փաշինյանը նշեց, որ ակցիան սկսելու են իրականացնել արդեն այս գիշեր՝ չնայած կարծիքներին, որ «գիշերը մարդիկ չեն մնա և ակցիան թույլ կլինի»:
«Կարծում եմ, որ պետք է ակցիան սկսել այսօրվանից. խաղաղ քաղաքացիական անհնազանդության գործողություններով, հնարավոր բոլոր միջոցներով»,- նշեց Փաշինյանը:
Փաշինյանը կողմնակիցներին կոչ արեց իրականացնել ապակենտրոնացված գործողություններ: