Մարուքյան. ՀՀԿ-ական բոլոր պատգամավորներն Ազգային ժողովում են
«Ես տեղեկություն ունեմ, որ ՀՀԿ-ական բոլոր պատգամավորներն Ազգային ժողովում են, ու նիստը գումարվելու է»,- անմիջապես Ազգային ժողովի մուտքի մոտ լրագրողներին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Նա նաև կարծիք հայտնեց, որ պետք է մասնակցել նիստին ու դեմ քվեարկել. «Չի կարելի թույլ տալ, որ Սերժ Սարգսյանն ընտրվի»:
Իսկ ինչ վերաբերում է նիստին չմասնակցելուն, Մարուքյանը նշեց, որ դեմ է, քանի որ գտնում է՝ այդ դեպքում ՀՀԿ-ի ձեռնտու տարբերակն է:
Բացի այդ, Մարուքյանի՝ մեկ ամիս առաջ արված քաղաքական իրողությունների վերաբերյալ կանխատեսումներն իրականանում են, իսկ ընդհանրապես ինչպես որոշել էր չմասնակցել ակցիաներին, այսօր էլ նույն համոզմանն է: