Զարուհի Փոստանջյանն ակցիայի մասնակիցների շարքում է (լուսանկարներ)
Դավթաշենից դեպի Դավիթաշենի կամուրջ տանող՝ Տիգրան Պետրոսյան փողոցը միակողմանի փակ է ժողովրդի կողմից:
NEWSPRESS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ տեղում էին ոստիկանները, ովքեր փորձում էին ճանապարհից հեռացնել ցուցարարներին:
Իրավիճակը լարված էր, քանի որ քաշքշոց տեղի ունեցավ ցուցարարների և ոստիկանների միջև: Տեղում էր նաև Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ով հորդորում էր ոստիկաններին բռնություն չկիրառել: