Հալաբյան փողոցում լարվածությունը թուլացել է
Երևանի Հալաբյան փողոցում այս պահին հանգիստ վիճակ է. այստեղ թոթափվել է մոտ մեկ ժամ առաջ ցուցարարների և ոստիկանների միջև առաջացած լարվածությունը:
Այստեղ պարբերաբար կոնֆլիկտներ են տեղի ունենում ակցիայի մասնակից և վարորդ քաղաքացիների միջև:
Փոքրիկ միջադեպ տեղի ունեցավ վարորդներից մեկի հետ, ով ցանկանում էր մեքենայով շրջանցել ցուցարարներին, սակայն նրան թույլ չտվեցին մեքենայով անցնել, փոխարենը՝ նա թողեց մեքենան ու ոտքով շարունակեց ճանապարհը:
NEWSPRESS.am-ի թղթակիցը նաև հաղորդում է, որ այստեղ բավական մեծաթիվ քաղաքացիներ են հավաքված: