Քաղաքաշինության կոմիտեի կին աշխատողներին տուն են ուղարկել․ ոստիկանները շրջափակել են կառավարության շենքը (ֆոտոշարք)
Այսօր՝ ժամը 18։30-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա հանրահավաք։
Այս պահին ցուցարարների մեծ խմբեր գտնվում են հրապարակում՝ կառավարական շենքի ու Գլխավոր դատախազության մոտակայքում։ Կառավարության շենքը շրջապատված է ոստիկանական զորքերով։
NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ Քաղաքաշինության պետական կոմիտեի կին աշխատողներին արդեն հիմա ուղարկել են տուն, իսկ տղամարդիկ դեռ շարունակում են իրենց աշխատանքները։