Բերման է ենթարկվել 80 ցուցարար
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ այսօր ժամը 14։00-ի դրությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր ստորաբաժանումներ բերման է ենթարկվել 80 հոգի։
Նշվում է, որ ցուցարարները բերման են ենթարկվել վարչական իրավախախտում կատարելու համար։ Ոստիկանությունից հայտնում են նաեւ, որ ցուցարարները մինչեւ այժմ ազատ չեն արձակվել, քանի որ տարբեր ժամերի են բերման ենթարկվել եւ անհրաժեշտ իրավական գործընթացները դեռ չեն ավարտվել:
Այսօր՝ ապրիլի 17-ի առավոտյան ժամը 10:00-ին, Ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկված 32 ցուցարարներ դեռևս պահվում են ոստիկանության բաժնում: Այս մասին նշում են իրավապաշտպանները։ Նրանց պահելու որևէ օրինական հիմք չկա: Ոստիկանները նրանց ազատ չարձակելու անհիմն պատճառաբանություններ են ներկայացնում, հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից: