Գյումրեցիները սպասում են ընդդիմության միասնական հաղորդագրությանը
Շիրակի մարզում սահմանադրական փոփոխությունների քարոզչության շրջանակում մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, փոփոխությունների բուն էությունը բացատարելու փոխարեն, գյուղապետերին ու քաղաքապետերին կոնկրետ հրահանգ է տալիս. «այս անգամ իշանությունները Շիրակում չպետք է պարտվեն»: Բավականին հետաքրքիր իրավիճակ է Գյումրիում: Ինչպես մամուլում արդեն նշվել է՝ թվով 47 տեղամաս տրվել է քաղաքապետ Սամվել Բալասանյանին, պատգամավորներ Մարտուն Գրիգորյանին՝ 31, Սուքիաս Ավետիսյանին՝ 2, իսկ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին էլ 2 տեղամաս են վստահել :
Գյումրեցի քաղաքացիական ակտիվիստ, տնտեսագետ Կարեն Պետրոսյանը newspress.am-ի հետ զրույցում նշեց, որ Գյումրիում բնակիչներն ավելի շատ հակված են սահմանադրական փոփոխություներին ոչ ասել, բայց հենց այնպես ընդդիմությանն էլ չեն կարող վստահել. «ընդդիմությունը միասնական հայտարարություն չունի, շատ լավ կլինի, որ «ոչ»-ի ճակատը կարողանար քաղաքացիներին միասնական հաղորդագրություն ներկայցներ»,-նշեց Կարեն Պետրոսյանը՝ հավելով, որ մարդիկ չգիտեն բոյկոտեն հանրաքվեն, թե մասնակցեն և ոչ քվեարկեն: Քաղաքացիական ակտիվիստի դիտարակմամբ՝ կողմերը ուշ են սկսել ոչ միայն քարոզարաշավը, այլև առհասարակ սահմանդրական փոփոխություների վերաբերյալ քննարկումները, լսումները. «ո’չ քաղաքական, ո’չ հասարակական սեկտորում լայնորեն չքնարքվեցին բուն փոփոխութունները, ավելի շատ նոր սահմանադրությունը: Խնդիրն իրականում ո’չ թե քարոզչության մեջ է, այլ նրա մեջ, որ քաղաքացիները հնարավորություն չունեն ազդել փոփոխությունների վրա, ասենք գուցե իմ, կամ շատերի սրտով է, որ դրույթ, կամ դրույթներ փոխվեն, որից հետո գուցե ես կողմ կլինեմ փոփոխություններին»,-մանրամասնեց նա:
Կարեն Պետրոսյանի ներկայցմամբ՝ չնայած նրան, որ մամուլի ուշադրությունը սևռվել է Գյումրու ուղղությամբ, այս պահին այնտեղ հարաբեական հանգիստ է. գյումերցիներին վախեցնել չեն կարող, բայց այստեղ կարող է գործել ծանոթությունը, խաթրը, որոշ դեպքերում` կաշառքը. «գուցե կաշառք վերեցնեն, բայց իրենց սրտով քվեարկեն»,-նշեց Կարեն Պետրոսյանը:
Անի Գևորգյան