«Շնորհավորում եմ իմ ընկեր Սերժ Սարգսյանին՝ ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ». Գիորգի Կվիրիկաշվիլի
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
«Շնորհավորում եմ իմ ընկեր Սերժ Սարգսյանին՝ ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Ակնկալում ենք խորացնել համագործակցությունը և ամրապնդել մեր ժողովուրդների բարեկամությունը»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Վրաստանի վարչապետը: