Ոստիկանության բաժին է տարվել 66 ցուցարար
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացրել են, որ ապրիլի 18-ի ժամը 12:00-ի դրությամբ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքի վայրերից ՀՀ ոստիկանության բաժին բերման է ենթարկվել 66 քաղաքացի:
Հիշեցնենք, որ մինչ այդ ոստիկանությունից հայտնել էին, որ բերման է ենթարկվել ավելի քան 8 տասնյակ մարդ: