Անդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել
Վազող տողեր

Անահիտ Բախշյանի բաց նամակը Սերժ Սարգսյանին

Վերջապես ՀՀԿ-ն ու Դուք հասաք Ձեր նպատակին։ Բոլոր թույլատրելի ու հատկապես անթույլատրելի ճանապարհներով ԱԺ-ն ընտրեց խորհրդարանական կառավարմամբ Հայաստանի առաջին վարչապետին։ Սահմանադրության փոփոխություններն արվեցին հենց այն նպատակով, որ ընտրվելուց հետ Ձեր ուղերձում կարմիր թելով անցնի հետևյալ միտքը․ «Այսօր այս ամբիոնին կանգնած է ո՛չ թե անհատ քաղաքական-պետական գործիչ Սերժ Սարգսյանը, ո՛չ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահը։ Նրանցից ոչ մեկն այստեղ գործ չունի անելու, և այսօրվա քվեարկությամբ դրված չէ մեկին կամ մյուսին հավանություն տալու կամ չտալու հարց։ Այսօր այս ամբիոնից ելույթ է ունենում խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը կազմող Հայաստանի Հանրապետական կուսացության նախագահը։ Ես այստեղ եմ նախ և առաջ որպես իշխող կուսակցության ղեկավար՝ հօգուտ իմ թեկնածության ասելու, որ ունեմ բավարար ազդեցություն և հնարավորություններ՝ ստանձնած քաղաքական պատասխանատվության շրջանակում ապահովելու խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական ուժի ներդաշնակ աշխատանքը իշխանության օրենսդիր և գործադիր թևերում»։

Ձեր ամբողջ ելույթում չկար մի միտք, որն ուղղված լիներ մեր ժողովրդին այն դեպքում, երբ խորհրդարանական կառավարման թիվ մեկ հարթակի ամբիոնն այն տեղը պետք է լինի, որտեղից ելույթ ունեցողն իր ասելիքն ուղղի նախ՝ ժողովրդին։ Չկար մի միտք, որը հույս արթնացներ նրա մեջ, չկար մեղայական ասելիք, որն ուղղելով ժողովրդին նաև ներողություն խնդրեիք նրանից իր աղքատության, կոռուպցիայի համատարած առկայության, աշխատատեղերի պակասի ու արտագաղթի համար։ Դրա փոխարեն լիքը խորհուրդներ տվեցիք ընդդիմադիր երիտասարդ պատգամավորներին, որ լսել չեն կարողանում։ Իսկ Դուք լսո՞ւմ եք մեր ժողովրդին, որոնք հազարներով այս օրերին շրջափակել են մայրաքաղաքը ու ոչ միայն այն։ Դուք լսո՞ւմ եք այդ երիտասարդ պատգամավորներին, ովքեր, ի տարբերություն Ձեզ, շատ խելացի մտքեր են արտահայտում այդ ամբիոնից։ Երիտասարդներին մեղադրում եք մի բանում, որի օրինակը Դո՛ւք պիտի ծառայեիք, որը չեք արել ու մեղադրում եք նրա՞նց։ Ասում եք, եթե միլիոն մարդ լիներ դրսում, Դուք միգուցե լսեիք։ Է՜, ասում եք էլի, միլիոն չափահաս անկաշկանդ մարդ մնացե՞լ է Երևանում, որ հավաքվեն։ Դուք էլ շատ լավ գիտեք, որ՝ ոչ։ Ասել եք, որ Ձեր փորձը փոխանցելու եք երիտասարդներին։ Կրկնեմ պարոն Մարուքյանի հարցը, ինչո՞ւ մոտ 30 տարի լինելով երկրի կառավարման տարբեր օղակներում դա չեք արել, ընդհակառակը ամլացրել եք թե՛ ՀՀԿ-ի, թե՛ այլ քաղաքական ուժերի դաշտն այնքան, որ միայն Ձեզ տեսան, որպես երկիրը «դզող»։ Ասում եք կառավարական շենքի սեփականաշնորհումը Ձեր անունով օրենքով է, բա դա ասելու բան է՞, իմ կարծիքով որպես ՀՀ վարչապետ դա Ձեր առաջին ապօրինի քայլն է, ապացուցեք, որ դա ՀՀ օրենքներին չի հակասում։ Վերջապես, Մանե Թանդիլյանի ամբողջ ելույթը, ի պատասխան Ձեր ելույթի, Ձեր անցած 10 տարիներին խոստացված, բայց այդպես էլ չիրականացված ծրագրերի մասին էր, որին այդպես էլ չպատասխանեցիք։ Առնվազն պիտի ասեիք՝ Մանե ջան, Դուք ճիշտ եք, որի համար ներողություն պիտի խնդրեիք։

Պարոն Սարգսյան, Ձեր ելույթում չկար ժողովրդի առաջնորդին սազական խոնարհություն, չկար մեր թևաթափ ժողովրդին ծառայելու կամք, կար ընդամենը մի հանդուգն ասելիք՝ մենք ենք, որ կանք, այսինքն կառավարման ղեկը քաղաքական մեծամասնությանն է, ոնց ասենք, էդպես է լինելու, այնինչ մեր Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին ու խորհրդարանական կառավարման ժամանակ երկրի կառավարմանը ժողովրդի մասնակցությունը պետք է լինի շատ ներկայանալի։ Անչափ ցավում եմ մեր պետության համար։ Դուք Ձեր ուղերձում ասեցիք ճիշտ հակառակը։ Ասածներիս համամիտ չե՞ք, գործով, միայն գործով ապացուցեք։

Անահիտ Բախշյան