Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Հասարակություն

Դեսպանն իր կամքով նկարը տվեց, ասեց՝ տարեք, վառեք. Մարսելում այրել են Սերժ Սարգսյանի նկարը (տեսանյութ)

Ֆրանսիայի Մարսել քաղաքից մի խումբ հայեր ուղերձ են հղել հայաստանաբնակ հայրենակիցներին և իրենց աջակցությունը հայտնել ընդդեմ իշխանությունների պայքարում: 

«Ձեր պայքարն արդար է, պայքարն ուղղված է արդար իշխանության վերականգնմանը, քաղբանտարկյալների ազատմանը և ամենակարևորը՝ հանցավոր իշխանության և Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կազմված կլանային իշխանության վերացմանը և դեմոկրատիայի հաստատմանը ՀՀ-ում:

Մենք, լինելով ՀՀ քաղաքացիներ՝ թեև գտնվում են Հայաստանի սահմաններից դուրս, բայց այժմ գտնվում ենք ՀՀ հողի, այսինքն՝ ՀՀ հյուպատոսարանի առջև և քիչ առաջ զրույց ունենալով Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր հյուպատոսի հետ Մարսելում՝ նրանց հաղորդեցինք մեր բողոքի նոտան՝ ուղղված Հայաստանում կատարվող իրադարձությունների դեմ և ներկայացրինք մեր արդար պահանջները: 

Եվս մեկ անգամ, ներկաներս՝ Մարսելի ամբողջ հայության անունից, խոստանում ենք, որ ՀՀ անօրինական կառավարության ցանկացած ներկայացուցիչ Մարսելում ստանալու է ոչ հյուրընկալ ընդունելություն՝ բողոքի ակցիաներ, անհնազանդության ակցիաներ և արդար բողոքի արտահայտում: Պահանջում ենք արդարության վերականգնում, ուսանողների հանդեպ հալածանքների դադարեցում, մտավորականության հանդեպ կատարվող ճնշումների դադարեցում և ՀՀ-ում, ի վերջո, օրինական իշխանության հաստատում: 

Շնորհակալություն ձեզ բոլորիդ, պինդ եղեք և իմացեք, որ արտասահմանում ձեր հայրենակիցները ամբողջ ոգով և զորությամբ ձեր կողքին են»,- ասված էր Մարսելում ապրող հայերի ուղերձում: 

Դրանից հետո նրանք վանկարկել են. «Քայլ արա, մերժի՛ր Սերժին»:

Ցուցարար կանանցից մեկն էլ բղավել է. «Մեր ազգային հերոսներին սպանեցին մեր աչքի առաջ՝ խայտառակ, լկտի ձևով, ո՞վ բողոքեց, դրա համար էլ շարունակվում ա»:

Ի պատասխան՝ մի տղամարդ էլ ասաց. «Մենք վախկոտ ժողովուրդ ենք, մի փոր հացի համար ամեն ինչի ընդունակ ենք: Ով որ Ղարաբաղի համար արյուն ա թափել, բռնեց փակեց»: 

Դրանից հետո բողոքի ակցիայի մասնակիցները կոտրել են Սերժ Սարգսյանի նկարով շրջանակի ապակին, ապա այրել լուսանկարը: «Այ, քեզ էս ա սպառնում, Սերժիկ, Մարսելի կողմերը մի երևա»:

Ակտիվիստներից մեկն էլ նշեց, որ Սերժ Սարգսյանի նկարը դեսպանն է տվել իրենց. «Դեսպանը կամավոր էս նկարը տվեց ասեց՝ տարեք, վառեք, ախպեր: Է՞դ չի Սերժի նշանակած դեսպանը»: