Կառավարական վարչական համալիրը պաշարված է (լուսանկարներ)
«Քայլ արա, մերժիր Սերժին» շարժումը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Երևանի քաղաքապետարանը շրջափակելուց հետո, շարժվեց դեպի կառավարական վարչական համալիր, որտեղ տեղակայված են մի շարք նախարարություններ՝ ԱԳՆ-ն, Արդարադատության նախարարությունը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, ԿԳՆ-ն և այլն:
Այստեղ ակցիայի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը մեկ ժամ ընդմիջում խնդրեց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում որոշ հարցեր քննարկելու և հստակեցնելու համար:
Այս պահին էլ շարունակում է շրջափակված մնալ նախարարությունների շենքը: Ակտիվիստ Շահեն Հարությունյանը կոչ արեց սադրանքների չգնալ, խուլիգանություններ չանել: