Նախարարներից 2-ը վերանշանակվեցին
Այսօր՝ ապրիլի 18-ին, ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ՀՀ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը վերանշանակվել է իր պաշտոնում:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի պաշտոնական կայքից:
Հրամանագրում ասվում է.
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Վիգեն Ալեքսանդրի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել պաշտպանության նախարար:
Նախագահն այսօր մեկ այլ հրամանագիր էլ ստորագել է Էդվարդ Նալբանդյանին ՀՀ արտաքին գործերի նախարար նշանակելու վերաբերյալ. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Էդվարդ Աղվանի ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ նշանակել արտաքին գործերի նախարար»: