Ադրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Վազող տողեր

ԱԱԾ-ն քաղաքացիների բանկային հաշիվներից առանձնապես խոշոր գումարներ հափշտակած հանցավոր խումբ է վնասազերծել

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կիբեռհանցավորության դեմ պայքարի շրջանակներում ձեռնարկված մեծա­ծա­վալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում 2018 թվականի ապրիլի 18-ին վնասազերծել է ՀՀ քաղաքացիներից բաղկացած հանցավոր խումբ, որը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ մի շարք քաղաքացիների բանկային հաշիվներից հափշտակել է առանձնապես խոշոր չափե­րով գումար: Այս մասին տեղեկացրին ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Նշված դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2017-2018 թվականների ընթացքում հանցավոր խմբի անդամները, նախապես ուսումնասիրելով «odnoklassniki.ru» սոցիալական կայքի օգտատերերի տվյալները, ընտրությամբ թիրախավորել են Արցախի Հանրապետության 26 բնակիչների, այնուհետև արտերկրում բնակվող նրանց ազգականների անվամբ ստեղծել են կեղծ էջեր և սկսել են նամակագրություն վարել վերոնշյալ քաղաքացիների հետ` համոզմունք ձևավորելով, թե իբր ֆինանսական աջակցություն են ցանկանում ցուցաբերել նրանց։ Այդկերպ մոլորության մեջ գցելով Արցախի բնակիչներին` շինծու պատրվակով նրանցից խնդրել ու ստացել են բանկային քարտերի տվյալները, այդ թվում՝ գաղտնաբառերը, որոնց օգտագործմամբ քարտային հաշիվների վրա առկա գու­մար­ները փոխանցել են իրենց իսկ կողմից տնօրինվող տարբեր էլեկտրոնային դրամա­պա­նակ­ներին ու բանկային քարտերին, ապա` կանխիկացրել և հափշտակել:

Քրեական գործով հանցավոր խմբի 5 ան­դամ ձերբակալվել է, ներկայումս ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզա­կան միջոցառումներ և քննչական գործողու­թյուն­ներ՝ նրանց հանցակիցներին բացահայտելու և տուժած անձանց ամբողջական շրջա­նակը պարզելու ուղղությամբ։

Նշված հանցագործությունից տուժած քաղաքացիները կարող են դիմել ՀՀ ԱԱԾ քննչական վարչություն` 011-56-27-24 և 010-57-94-07 հեռախոսահամարներով:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն իր առջև դրված խնդիրների լուծման նպա­տա­կով շարունակում է միջոցներ ձեռնարկել` օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրա­պե­տու­թյան տնտեսության բնականոն զար­գաց­ման և քաղաքացիների իրավունքների դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ։

Հիշյալ գործառույթների իրականացման շրջանակում 2017-2018 թվականներին բացահայտվել են նաև անդրազ­գա­յին հանցավոր խմբերի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, բան­կերի համակարգչային ցանցեր ապօրինի ներթափանցելու, պահվող տեղե­կատ­վու­թյա­նը տիրանալու և դրա միջոցով առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կա­տա­րե­լու դեպքեր:

Այսպես`

Հայաստանում գործող բանկից հափշտակություններ կատարելու դիտավորությամբ ՌԴ մի խումբ քաղաքացիներ միջնոր­դա­վորված եղանակով ՀՀ քաղաքացիներին չնչին գումարներով շահագրգռել են բացել ար­տար­ժույթային հաշվեհամարներ և ստացած բանկային քարտերը փոխանցել իրենց: Այնու­հետև հանցավոր խմբի անդամները համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ՝ վնասաբեր ծրագրեր տարածելու միջոցով հեռա­կա հասանելիություն են ստացել բանկի համակարգչային ցանցին, ավելացրել այդ քարտերի զրոյական հաշվեկշիռներն ու կանխիկացման սահմանաչափը, որից հետո Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ և Ռիգա քաղաքներում գործող բանկոմատներից ՀՀ քաղաքա­ցիների անվամբ բացված պլաստիկ քարտերով կանխիկացրել են շուրջ 160 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար։

Հիշյալ դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործով ՀՀ 2 քաղաքացու մեղադրանք է առաջադրվել համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված հափշտակությանն օժանդակելու համար, բացահայտվել են նաև հանցա­գոր­ծության կատարմանը ներգրավված և ՀՀ-ից դուրս գտնվող մյուս անձանց ինքնություն­նե­րը, որոնց հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ձեռնարկ­վում են համապատասխան միջոցներ:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող մեկ այլ քրեական գործով ձեռք բերված նախ­նական տվյալների համաձայն՝ Իսպանիայի Թագավորության, Լիտվայի Հանրապետության և Վրաստանի թվով 4 քաղաքացիներից բաղկացած հանցավոր խումբը, Հայաս­տա­նում գործող մեկ այլ բանկից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու նախ­նական համաձայնությամբ, ապօրինի տիրացել է ԱՄՆ-ում գործող բանկերի համա­կարգ­չային ցանցում պահվող տեղեկատվությանը՝ քարտապանների մուտքանուններին և գաղտնաբառերին: Այնուհետև, առանց այդ քարտա­պան­ների իմացության, վերջին­նե­րիս հաշվեհամարներից առցանց եղանակով ավելի քան 32 մլն ՀՀ դրամին համարժեք գումար են փո­խան­ցել Հայաստանում իրենց անվամբ բացված դրամային և ար­տարժույթային հաշվե­հա­մարներին, և փորձել են բանկոմատներից կանխիկացնել գումարները, սակայն հանցագործությունն իրենց կամքից անկախ պատճառներով չեն կարո­ղա­ցել ավարտին հասցնել, քանի որ ՀՀ-ում գործող բանկի աշխատակիցների կողմից գործարքները կասկածելի են գնահատվել, և հա­շիվ­ները սառեցվել են, իսկ բանկային քարտերը` արգելափակվել:

Անդրազգային հան­ցա­վոր խմբի անդամների ինքնությունները բացահայտվել են, միջոցներ են ձեռնարկվում նրանց հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Վերոհիշյալ քրեական գործերի շրջանակներում ՀՀ ԱԱԾ-ն ակտիվորեն համագործակցում է օտարերկրյա իրավասու մարմինների և Ինտերպոլի հետ՝ անդրազգային հանցավոր գործունեության սխեմաները բացահայտելու, առերևույթ հանցանքներին առնչակից բոլոր անձանց պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Հանցավոր խմբերի գործունեության մե­խա­նիզմների և կիրառած եղանակների մասին հայտնվել է նաև շահագրգիռ ֆինանսական կազ­մակերպություններին` բանկային համակարգի խոցելիությունը բացառելու նպատակով համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքա­ցի­­ներին հորդորում է անվտանգու­թյան նկատառումներով և վերը ներկայացված իրավիճակներից խուսափելու նպատակով զերծ մնալ բանկային քար­տե­րն ու դրանց գաղտնաբառերն այլ ան­ձանց փոխանցելուց, իսկ հաշվեհամարների շարժի վերա­բեր­յալ կասկած հարուցող տվյալների առկայության դեպքում անհապաղ դիմել սպասարկող բանկեր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։