Ակտիվիստը մտել էր բերման ենթարկվածներին տանող ոստիկանական մեքենայի տակ
Կառավարության շենքի տարբեր հատվածներից ոստիկաններն ակտիվ բերման են ենթարկում ցուցարարներին:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հիշեցրեց լրագրողներին, որ հարկավոր է հեռավորություն պահել ոստիկաններից, քանի որ իրենք աշխատում են:
«Հարգելի լրագրողներ ախր ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որ ողջամիտ տարածքի վրա աշխատեք, հիմա դուք մեզ խանգարում եք: Խնդրում ենք մի քիչ հեռու կանգնել»,-ասաց Օսիպյանը:
Նկատենք, որ մինչ այդ մի քանի ցուցարարների արդեն ոստիկանները ոտքերից ու ձեռքերից բռնած նստեցերցին ոստիկանական մեքենայի մեջ: Մի երիտասարդ աղջիկ, փորձելով կանխել ոստիկանների գործողությունները, մտել էր մեքենայի տակ: Սակայն նրան ոստիկանները շատ արագ հանեցին մեքենայի տալից և մի քանի ակտիվիստների բերման ենթարկեցին:
Բերման ենթարկված ցուցարարների մեջ է նաև «Տարկետում լինելու է» նախաձեռնության ակտիվիստ Դավիթ Պետրոսյանը:
Ոստիկաններին հաջողվեց ակտիվիստներին հեռու պահել կառավարության շենքից, բացել դռներն ու օգնել կառավարության աշխատակիցներին՝ մուտք գորշելու շենք: