Կառավարության շենքը շրջափակել չհաջողվեց. ակտիվիստներից 20-ին բերման ենթարկեցին
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը զգուշացրել է շարժման նախաձեռնող Նիկոլ Փաշինյանին, որ այսուհետ ակտիվիստների երթերը ոստիկանությունը խիստ սահմանափակելու է:
Փաստացի այսօր՝ ապրիլի 19-ի առավոտյան, ակտիվիստներին չհաջողվեց շրջափակել կառավարության 3-րդ մասնաշենքը, ինչպես մինչ այդ որոշել էին: Ոստիկաններին ու մասնավորապես կարմիր բերետավորներին հաջողվեց անմիջապես ցրել ակտիվիստներին:
Այսօրվա ընթացքում արդեն ոստիկանական բաժանմունք է բերման ենթարկվել 20 քաղաքացի:
Նիկոլ Փաշինյանն այժմ էլ ակտիվիստներին առաջնորդում է դեպի այլ ուղղությամբ: Ցուցարարներն այս պահին քայլում են մայրաքաղաքի փողոցներով: