«Սերժին դեմ ես՝ սիգնալ տուր». Փաշինյանի նոր «օպերացիան»
Երբ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման մասնակիցներին չհաջողվեց շրջափակել Կառավարության մասանշենքը, նրանք շարժվեցին այլ ուղղությամբ:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այժմ նոր ակցիա են իրականցնում՝ «Սերժին դեմ ես՝ սիգնալ տուր»:
Նա բարձրախոսով կոչ էր անում վարորդներին՝ «Սերժին դեմ ես՝ սիգնալ տուր»:
Փաշինյանը նաև երթը լուսաբանող լրագրողներին խնդրեց A4 ֆորմատի սպիտակ թղթի վրա գրել «Սերժին դեմ ես՝ սիգնալ տուր» կարգախոսը, որպեսզի ցուցարարները մայթերին կանգնեն ու այն պարզեն անցնող վարորդներին:
«Հիմա այս ակցիայով քաղաքի բոլոր մասերում վարորդները սիգնալ կտան և ամբողջ քաղաքը կլցվի սիգնալների աղմուկով»,-բացատրեց Փաշինյանը՝ չբարզաբանելով, թե որն է աղմուկի նպատակը:
Նա պարզապես նկատեց, որ այս ակցիայի հետ կապված նոր գաղափարներ են ծնվում;