«Սուջուխ առ՝ մերժիր Սերժին». «Փեթակ» առևտրի կենտրոնի դռները փակվեցին ակտիվիստների առաջ
Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման մասնակիցները երթով գնացին «Փեթակ» և «Սուլմալու» առևտրի կենտրոնններ:
Նրանք առևտրականներին կոչ արեցին միանալ իրենց:
«Փեթակ» առևտրի կենտրոնի դռները փակվեցին ակտիվիստների առաջ: Այդ ժամանակ Փաշինյանը ոստիկանին առաջարկեց թույլ տալ իրեն գնալ սուջուխ գնելու և բարձախոսով կոչ արեց.
«Սուջուխ առ՝ մերժիր Սերժին»: Ցուցարարներն անմիջապես արձագանքեցին նրան՝ կրկնելով՝ «Սուջուխ առ՝ մերժիր Սերժին»:
Փաշինյանին այնուամենայնիվ հաջողվեց Սասուն Միքայելյանի հետ մուտք գործել առևտրի կենտրոն՝ կոչ անելու:
Նրանց հետ լրագրողներին թույլ չտվեցին ներս մտնել: