Ադրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Վազող տողեր

Սերժ Սարգսյանն անդրադարձել է «Մերժիր Սերժին» շարժմանն ու բազմաթիվ հարցեր ուղղել կազմակերպիչներին

Սերժ Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ հարցին պատասխանելիս, սահուն անցում կատարեց նաև Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած՝ «Մերժիր Սերժին» շարժմանն ու դրա նպատակներին: 

«Պատկերացնո՞ւմ եք՝ հայ զինվորի և սպայի հոգեվիճակը, երբ ինքը սահմանին է, իսկ իր փոքր եղբայրն ու քույրը չեն գնում դպրոց, որովհետև մեկը որոշել է, որ այդ մարդիկ չպիտի գնան դպրոց: Ովքեր փորձում են անօրինական ճանապարհով անհամաչափորեն ուրիշների իրավունքները խախտել, մի պահ պիտի կանգնեն ու մտածեն՝ էս ի՞նչ ենք անում, իսկ ո՞ր երկրում են հաջողության հասել՝ ունենալով այդպիսի պրոբլեմներ, ո՞ր երկրում են կարողացել հաջողության հասնել անկայունության միջոցով: Բոլորի համար պարզ է, չէ՞, թե անկայությունն ինչ է բերելու: Եվ ընդհանրապես, գործողությունների մեջ պե՞տք է տրամաբանություն լինի, թե՞ չէ: Ո՞րն է տրամաբանությունը: Լա՛վ, ենթադրենք՝ պրոցեսը տեղի չի ունեցել, ենթադրենք՝ իրենք խափանել են, խափանել են հաջորդ անգամ: Ի՞նչ է լինելու հետո: Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովը պետք է ցրվի: Ո՞վ է ձևավորելու նոր Ազգային ժողով՝ էն 20-30 հոգի՞ն: Ո՞վ: Ո՞նց են ընտրություն կազմակերպելու: Էդ նույն ձևո՞վ: Ուժով մտնելու են տուն, մարդկանց բերեն ընտրատեղամաս, ասեն՝ քվեարկեք: Ախր գործողությունը պետք է նպատակ ունենա»,- ասաց Սարգսյանը:

Նորընտիր վարչապետը նշեց, որ ինքն ինչ-որ կերպ հասկանում էր ցուցարարների նպատակը՝ ցանկանում էին, որ ԱԺ նիստը չկայանա, բայց այժմ, երբ նիստն արդեն կայացել է, Սերժ Սարգսյանը չի հասկանում նրանց ուզածը. 

«Իրենք չէին ցանկանում, որ Ազգային ժողովի նիստը տեղի ունենա, բայց տեղի է ունեցել, հիմա ի՞նչ են ուզում, ուզում են գալ, մտնել էս շենք (Բաղրամյան 26 - հեղ.) իրե՞նք կառավարել: Ենթադրենք՝ ինչ-որ մի պահ իրենց դա հաջողվեց: Հետո՞: Իրենց ո՞վ է ընդունելու: Իրենք, ի՞նչ է, դառնալու են լեգիտիմ իշխանություն: Սերժ Սարգսյանը լինելու է ոչ լեգիտի՞մ, ժողովրդին գրգռո՞ղ, իսկ իրենք՝ ժողովրդին հանգստացնո՞ղ ու լիգիտի՞մ»,- հռետորական հարց ուղղեց Սարգսյանը:

Ըստ նրա՝ երբ մարդկանց գործողությունների մեջ տրամաբանություն չկա, շատ դժվար է հասկանալ, թե դեպքերը դեպի ուր կզարգանան:

«Ցավոք սրտի, մենք մի անգամ անցել ենք այդ դառը ճանապարհը: Եթե ուզում են երկրորդ անգամ անգամ անցնենք՝ ի՞նչ ասեմ: Բայց Հայաստանի և՛ իշխանությունները, և՛ իրավապահները ևս ունեն այդ փորձը, և ամեն ինչ անելու ենք, որպեսզի խուսափենք, որովհետև այսօր՝ այս պահին, երթ իրականացնողների մեծ մասն ուղղակի հետաքրքրությունից դրդված են դա անում, բայց մեր քաղաքացիներն են, որոնց հետ մենք ընդհանրապես խնդիրներ չունենք, էն մի քանի տասնյակի հետ էլ չունենք, ամենայն հավանականությամբ իրենք ունեն մեզ հետ: Բայց լավ կլինի՝ էդ խնդիրները չփաթաթեն բոլորի վզին»,- ամփոփելով՝ ասաց վարչապետ Սերժ Սարգսյանը: