Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

«Դասարան» կրթական ծրագրի հիմնադիրները ցանկանում են կատարելագործել այն

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 16-ին, ընդունել է «Դասարան» կրթական ծրագրի հիմնադիրներին և նրանց գլխավորությամբ ծրագիրն իրականացնող թիմի անդամներին: Այս մասին հաղորդում են ՀՀ նախագահի մամլո ծառայությունից:
Նրանք Հանրապետության Նախագահին ներկայացրել են նորագույն տեխնոլոգիաների ներդրման միջոցով 2009 թվականից ՀՀ  կրթական համակարգում իրագործվող «Դասարան» ծրագիրը, որն այսօր արդեն մեկ ընդհանուր առցանց միջավայրում միավորում է 1495 դպրոց՝ Հայաստանից և Արցախից:

Ծրագրի ինտերակտիվ շնորհանդեսն ուղեկցվել է «Դասարան»-ի տարբեր շահառուների՝ աշակերտների, նրանց ծնողների, ուսուցիչների, դպրոցների տնօրենների և մի շարք ոլորտների ներկայացուցիչների հետ տեսակապով, որոնք ներկայացրել են իրենց աշխատանքում կամ ուսումնառության գործընթացում հիշյալ ծրագրի օգտակարությունն ու արդյունավետությունը:

Խոսելով ծրագրի առաքելության՝ հանրակրթական դպրոցների արդիականացման և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով կրթության նոր որակ ստեղծելու գաղափարի իրականացման ուղղությամբ անցած վեց տարիների ձեռքբերումների մասին, «Դասարան» ծրագրի հիմնադիրները նշել են, որ ցանկություն ունեն արդի պահանջներին համահունչ՝ շարունակաբար զարգացնել ու կատարելագործել ծրագիրը և դրանում կիրառվող գործիքները՝ ներգրավելով նաև սփյուռքի հայկական դպրոցները:

Հանդիպմանը մասնակցող ՀՀ կրթության և գիտության, սփյուռքի նախարարները, պաշտպանության փոխնախարարը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը, կրթության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների մասնագետներ և  պատասխանատու այլ պաշտոնյաներ ներկայացրել են իրենց տեսակետները մասնավոր-պետություն համագործակցության արդյունք այդ ծրագրի արդյունավետության վերաբերյալ, ընդգծելով, որ այն զգալիորեն նպաստում է հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեության թափանցիկությանը, հաշվետվողականությանը, ուսումնառության և դասավանդման գործընթացների որակի նկատմամբ վերահսկողությանը, ինչպես նաև պատշաճ վիճակագրությանը:

Հանրապետության նախագահը հանդիպման մասնակիցների և «Դասարան» կրթական ծրագրի պատասխանատուների հետ քննարկել է ծրագրի զարգացման հեռանկարին և հնարավոր աջակցությանը վերաբերող հարցեր, այդ նպատակով տվել համապատասխան հանձնարարականներ: