Գարեգին Նուշիկյանի որդուն ծեծել են. Shamshyan.com
Երեկ՝ ապրիլի 19-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ՝ 24-ամյա Գագիկ Նուշիկյանը, ով արդեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին հայտնել է, որ վնասվածքները ստացել է Թումանյան փողոցում։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ Գ. Նուշիկյանը ծեծի է ենթարկվել անհայտ անձի կողմից Թումանյան-Փարպեցի փողոցների խաչմերուկում գործող սրճարանում վիճաբանության ժամանակ:
Կայքի տեղեկություններով՝ Գ. Նուշիկյանը նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանի տղան է, ով Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի տնօրենն է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում