Ռուսաստանը կսատարի Սիրիային` ԻՊ-ի դեմ պայքարում
Ռուսաստանը պատրաստ է ԻՊ-ի դեմ պայքարում սատարել Սիրիայի զինված ընդդիմության ջանքերը, դա կարող է նաեւ հետագա քաղաքական կարգավորման համար հիմք դառնալ:ՌԻԱ Նովոստիիփոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ դրա համար այլ երկրների աջակցությունն է անհրաժեշտ:
«Մեզ այդ աջակցությունն անհրաժեշտ է ԱՄՆ-ի, եվրոպական երկրների, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Իրանի կողմից, որպեսզի այդ գործընթացն անշրջելի լին»,- G20-ի գագաթաժողովից հետո լրագրողներին հայտարարել է Պուտինը:
Ըստ ՏԱՍՍ-ի, Պուտինը նաեւ հայտարարել է, որ սիրիական ճգնաժամի կարգավորման նպատակով պայմաններ ստեղծելու համար հարկավոր է որոշել, թե Սիրիայում ում է պետք ահաբեկիչ համարել, իսկ ում՝ քաղաքական ընդդիմություն:
Ռուսաստանի ղեկավարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ահաբեկչական հարձակումներից ոչ ոք ապահովագրված չէ: Որպես օրինակ նա բերել է Ֆրանսիան, որը կոշտ դիրքորոշում է արտահայտում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի նկատմամբ: «Եվ ի՞նչ: Դա Փարիզին պաշտպանե՞ց ահաբեկչական հարձակումներից: Ո՛չ»,- նշել է Պուտինը