Ֆրանսուա Օլանդը ֆրանսիացիներին միասնության եւ հաստատամության կոչ է արել
Փարիզի ահաբեկչությունները ծրագրվել են Սիրիայում, նախապատրաստվել եւ կազմակերպվել Բելգիաիյում, իրականացվել՝ ֆրանսիացիների մասնակցությամբ: Այս մասին ֆրանսիական խորհրդարանի արտակարգ հավաքի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Նրա խոսքով, ահաբեկչության զոհ են դարձել 19 ազգության ներկայացուցիչներ:
Times Live-ի փոխանցմամբ, նախագահը ֆրանսիացիներին կոչ է արել միասնություն եւ հաստատամություն ցուցաբերել Փարիզի ահաբեկչություններից հետո: