Ադրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Վազող տողեր

Ոստիկանության ծառայողն իրավունք ունի իրավախախտների նկատմամբ գործադրել ֆիզիկական ուժ. նոր հայտարարություն Ոստիկանությունից

ՀՀ ոստիկանության իրավունքների և պարտականությունների մասին պատկերացումներ չունենալով կամ միտումնավոր կերպով հասարակությանն ապատեղեկացնելու նկատառումներով ապօրինի հավաքների կազմակերպիչները, որոշ մասնակիցներ, ինչպես նաև առանձին լրատվամիջոցներ օրվա ընթացքում ահազանգեր էին հնչեցնում հասարակական կարգն ապահովող ոստիկանության առանձին ծառայողների կողմից քաղաքացիների գույքը վնասելու վերաբերյալ՝ դա ներկայացնելով որպես քաղաքացիների սեփականության անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ ոտնձգություն:

Արդեն տևական ժամանակ ապօրինի հավաքի կազմակերպիչների կոչերի ներքո հավաքների մասնակիցներն ինչպես անձամբ, այնպես էլ իրենց կողմից վարվող ավտոմեքենաները օրենքով չթույլատրված երթևեկելի հատվածներում կայանելու հակաիրավական գործողություններով փակում են ինչպես ներքաղաքային, միջհամայնքային, այնպես էլ հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու մայրուղիները՝ այդ կերպ ոչ միայն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, հասարակական կարգն ու անվտանգությունը, այլև խոչընդոտելով երթևեկության մասնակիցների ազատ տեղաշարժին, անհամաչափ կերպով սահմանափակելով այլոց իրավունքների ու ազատությունների իրացմանը և վտանգելով նրանց կյանքն ու առողջությունը:

ՀՀ ոստիկանությունը բազմաթիվ անգամ զգուշացրել է, որ ապօրինի հավաքները դադարեցնելու իր օրինական պահանջի չկատարման և անտեսման, զանգվածային անկարգությունների շարունակման պայմաններում օրենսդրությունը լիարժեք իրավունք է վերապահում ցանկացած անհրաժեշտ պահի համաչափ գործողություններով միջոցներ ձեռնարկելու իրավախախտումները կանխելու կամ խափանելու համար, այդ թվում, բնականաբար, նաև վերականգնելու խաթարված երթևեկությունը՝ կատարելով այլոց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու իր պարտականությունը:

Չնայած դրան՝ ոստիկանության ծառայողների կողմից տևական ժամանակ իրավախախտում թույլ տվող անձանց նկատմամբ ցուցաբերվում էր հանդուրժողականություն՝ այն հույսով, որ ինչպես ապօրինի հավաքների կազմակերպիչները, այնպես էլ դրանց մասնակիցները կդրսևորեն անհրաժեշտ ողջախոհություն՝ ի վերջո անսալու Ոստիկանության օրինական պահանջներին և դադարեցնելու զանգվածային իրավախախտումները: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ իրավախախտումները կանխելու կամ խափանելու, իրավախախտներին բռնելու և ոստիկանություն ներկայացնելու, ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում «ոստիկանության ծառայողն իրավունք ունի իրավախախտների նկատմամբ գործադրել ֆիզիկական ուժ, ինչպես նաև ձեռքի տակ գտնվող անհրաժեշտ առարկաներ, եթե ոչ ուժային միջոցները չեն ապահովում ոստիկանության վրա դրված պարտականությունների կատարումը»:

Հետևաբար ոստիկանության աշխատակցի օրինական պահանջները միտումնավոր չկատարելու պայմաններում օրենքի պահանջների խախտմամբ, ճանապարհների երթևեկելի հատվածներում կայանված ավտոմեքենաները հեռացնելուն ուղղված գործողությունները իրավաչափ են: Հետևաբար հորդորելով ձեռնպահ մնալ ոստիկանության իրավաչափ գործողությունները որպես իրավախախտման կոպիտ դրսևորումներ ներկայացնելու միջոցով հանրային սխալ կարծիք ձևավորելու փորձերից՝ ևս մեկ անգամ զգուշացնում ենք, որ հետայսու ևս ՀՀ ոստիկանությունը օրենքով թույլատրելի բոլոր՝ ընդուպ հատուկ միջոցների և ֆիզիկական ուժի կիրառման միջոցով իրականացնելու է տեղ գտնող իրավախախտումները կանխելուն, կամ խափանելուն ուղղված համաչափ գործողություններ: Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք զերծ մնալ հետագա նմանատիպ հակաօրինական գործողություններից և կատարել ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջները: