Ահաբեկչությունների հետեւանքով Եվրատեսիլի բացման հանդիսավոր արարողությունը հետաձգվել է
Նոյեմբերի 21-ին Բուլղարիա մայրաքաղաք Սոֆիայում կայանալու է Մանկական Եվրատեսիլ 2015-ը: Հիշեցնենք, որ այս տարի մրցույթին մասկացում են 17 երկրի ներկայցուցիչներ: Հայաստանի եվրատեսիլյան պատվիրակն է 12-ամյա Միկան, որը մրցույթում կատարելու է Ավետ Բարսեղյանի եւ Լիլիթ Նավասարդյանի հեղինակած «Love» երգը։
Փարիզյան ահաբեկչությունների հետեւանքով բազմաթիվ միջոցառումներ հետաձգվել կամ չեղարկվել են (U2 խմբի համերգը, Եվգենի Պլյուշչենկոյի համերգային ծրագիրը): Մանկական Եվրատեսիլի գործադիր վերահսկիչ Վլադիսլավ Յակովլեւը նույնպես հայտարարել էր, որ մրցույթի նոյեմբերի 15-ին կայանալիք բացման հանդիսավոր արարողությունը հետաձգվել է:
Սակայն բուլղարական BNT հեռուստաընկերության տարածած մամլո հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ մրցույթի բացումը եւ կարմիր գորգի արարողությունը կկայանա վաղը՝ նոյեմբերի 17–ին:Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող Միկան արդեն սկսել է իր փորձերը: