«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարի

Ինչպես որոշի ժողովուրդը, այնպես էլ կլինի «Ծառուկյան» դաշինքն ու Գագիկ Ծառուկյանը․ Միքայել Մելքումյան

Սա բացառիկ ու աննախադեպ շարժում էր։ «Ուրվագիծ» հաղորդաշարի ժամանակ ասաց «Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամ, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» նախաձեռնությանը։

Նրա որակմամբ՝ սա լրջագույն շարժում է, որը միտված է պետության ապագայի կերտմանը։

«Հալալ է մեր ժողովրդին և շարժման լիդերներին, որ կարողացան»,- ասաց Մելքումյանը։

Նա այս հարցում անդրադարձավ նաև «Ծառուկյան» դաշինքի դիրքորոշմանը։

«Ինչպես կլինի ժողովուրդը, այնպես էլ կլինի նոր կառավարությունը և նրա ղեկավարը։ Ժողովուրդը միշտ ճիշտ է և ինչպես նա որոշի, այնպես էլ կլինի «Ծառուկյան» դաշինքն ու Գագիկ Ծառուկյանը»,-ասաց ԱԺ փոխխոսնակը։

Նրա որակմամբ՝ անցած 10 տարվա ընթացքում մենք ունեցանք ունիտար պետություն, կիսաֆեոդալական համակարգ՝ դեմոկրատական շղարշի տակ։ Միքայել Մելքումյանի խոսքով՝ Հայաստանը երկիր էր, որտեղ բոլորը կախված էին մի մարդուց՝ Սերժ Սարգսյանից, որը ստեղծում էր անազատությունների ինստիտուտ։

«Սա խայտառակություն էր։ Համակարգն այնպես էր ձևավորվել, որ խարիսխներ էր գցել դատական, իրավական և բոլոր համակարգերում։ Սա խայտառակ կիսաֆեոդալական օրգանիզմ էր, ծնել էր անարդարություն։ Եվ ժողովուրդն անվտանգություն և արդարություն էին ուզում»,-ասաց Մելքումյանը։

Խոսելով ապրիլի 17-ին տեղի ունեցած՝ Սերժ Սարգսյանի վարչապետության քվեարկության մասին՝ նա նշեց, որ «Ծառուկյան» խմբակցությունից կողմ էին քվեարկել բիզնես ունեցողները և նրանք, ովքեր ինչ-որ չափով վերոհիշյալ կախվածության մեջ էին Սերժ Սարգսյանից։

«Հիմա մենք շանս ունենք նորմալ մտածողության երկիր դառնալու, որտեղ չի լինի վախն ու քծնանքը»,-ասաց Մելքումյանն ու հավելեց․ «Դուք միայն տեսնեիք, թե բարձր կալիբրի պաշտոնյաներն ինչպես էին քծնում․․․»։

Միքայել Մելքումյանն անդրադարձավ նաև վարչապետի թեկնածուի և ժամանակավոր կառավարության ձևավորման հարցին։ Նրա դիտարկմամբ՝ արդար ընտրություն անցկացնելու համար պետք է նաև Ընտրական օրենսգրքում որոշ փոփոխություններ կատարել։ 

«Մենք նաև խոսում ենք բանակցության մասին, որտեղ անպայման պետք է կոնսենսուս լինի։ Սուպերվարչապետի ռեսուրսները պետք է ապակենտրոնացնել։ Այսինքն՝ որպեսզի մտավախություն չլինի որևէ մեկի կողմից, որ ժամանակավոր վարչապետը կարող է դառնալ այն հին համակարգի կրողներից մեկը՝ անկախ իր բովանդակությունից»,-ասաց Մելքումյանը։ 

Բացի այդ, նրա խոսքով, կոնսենսուս պետք է լինի նրա շուրջը ձևավորված քաղաքական ուժերի միջև, որը կներշնչի վստահություն միմյանց հանդեպ։

Օրենսգրքի հետ կապված՝ նա իր դժգոհությունը հայտնեց ռեյտինգային համակարգից, որը, ԱԺ փոխխոսնակի գնահատմամբ, քարուքանդ անող համակարգ է։ Ըստ Մելքումյանի՝ պետք է լինի 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգ։

«Փակ ծրար, բաց ծրար, չգիտեմ ինչեր-ինչեր պետք է վերանան և հասկանալի ԸՕ պետք է լինի, որը մարդը գնա ու առանց դժվարության ընտրի»,- նկատեց Մելքումյանը։

Նրա հաշվարկներով՝ ժամանակավոր կառավարության գործունեության ընթացքում, կլինի դա մեկ կամ երկու ամիս, թե մաքսիմում երեք ամիս, կարելի է կատարել 4-5 պարզ քայլ, որոնք չեն պահանջում ֆինանսական ներդրումներ, միջազգային վարկեր կամ տնտեսական ռեսուրսներ։

Սակայն որպեսզի այդ ընթացքում տնտեսությունն անդառնալի կորուստներ չունենա, հարկավոր է 2-3 օրում լուծել այդ խնդիրը։

«Այսօր երկրում պարալիզացված վիճակ է․ չեն գործում շատ կազմակերպություններ, ուսումնական հաստատություններ։ Սա անհապաղ լուծում է պահանջում։ Իսկ երբ ԱԺ-ում կլինի նոր վարչապետի ընտրություն և կառաջադրվեն ֆրակցիաները, 2-3 օրում պարզ կլինի, թե կոնսենսուսն ինչի շուրջ է։ Բայց կունենանք անդառնալի կորուստներ, եթե դե յուրե անիշխանության վիճակը երկրում շարունակվի, դե յուրե, քանի որ այսօր իշխանության տերը ժողովուրդն է»։

Միքայել Մելքումյանի որակմամբ՝ պետության ղեկավարը պետք է ունենա քաղաքական բովանդակություն, իսկ դրանից զուրկ կառավարության ղեկավարը պետք չէ։

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա նա իր ծրագրերն ունի և դրանց մասին խոսվում է արդեն երկար ժամանակ։ 

«Գագիկ Ծառուկյանն իր ֆինանսական մեծ ներդրումները միշտ ունեցել է տարբեր ոլորտներում, և այս ցենզը միշտ պահպանվում է։ Բայց նորից եմ կրկնում՝ կվարվենք այնպես, ինչպես կորոշի ժողովուրդը»,- եզրափակեց Մելքումյանը։