«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարի

Աստված ոչ անի, որ հիասթափություն լինի. Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը կասկած չունի, որ մայիսի 1-ին ԱԺ նիստում Նիկոլ Փաշինյանն ընտրվելու է վարչապետ։

Անահիտ Բախշյանը NEWSPRESS.am-ի հետ զրույցում մատնանշում է Նիկոլ Փաշինյանի «Ուրվագիծ» հաղորդաշարին տված հարցազրույցը։ Բախշյանի խոսքով՝ Փաշինյանը կամաց-կամաց սկսում է խոսել ծրագրերից։

«Այն, ինչ ասում է Նիկոլը, հուսադրող է, բայց դա քիչ է: Անշուշտ, Նիկոլն էլ է շատ լավ հասկանում, որ դա քիչ է․ հասարակությունն ակնկալում է ավելի հեռանկարային տեսլական և լուրջ վերլուծություն կամ քայլեր՝ երկրի ամբողջական կարգուկանոնը հաստատելու և կառավարման ձևի և բովանդակության մեջ փոփոխություն անելու»։

Անահիտ Բախշյանի խոսքով՝ այն, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ մեծամասնությանը մերժում է՝ ճիշտ է, իրենք ևս մերժում են, բայց ՀՀԿ-ում էլ կան մարդիկ, ովքեր իրենց գործը կարող են շարունակել նոր, ժողովրդավարական Հայաստանում։ Նա նկատում է, որ մի կողմից Փաշինյանը հայտարարում է, որ քինախնդրություն, վենդետա չի լինելու, մյուս կողմից՝ պայքարում է ամբողջ թիմի դեմ։

«Որքան Նիկոլն այսօր բաց լինի և քննարկումների արդյունքում ձևավորի խմբեր, որտեղ կմասնակցեն մեր հասարակության գիտակից մարդիկ, ովքեր ազնիվ են, վարկաբեկված չեն, այնքան նրա հետևից գնացողների թիվը կավելանա»,- ասում է Անահիտ Բախշյանը։ Նա հավատում է Փաշինյանին, բայց և նկատում, որ հանրահավաքի հարթակում միայն «Քաղաքացիական պայմանագրի» անդամներն են և մի քանի համախոհներ։

Անահիտ Բախշյանը կրկնում է Արթուր Ղազինյանի դիտարկումը։ Վերջինս նշել էր. «Նիկոլը չափացանց գրագետ ու անթերի արեց իր գործը, և մենք նրա մեջ տեսնում ենք վարչապետին, բայց չենք տեսնում Նիկոլ Փաշինյան քաղաքական գործչին, որը պատրաստ է պետության բոլոր օղակներն իրար կապել և այդ օղակների նկատմամբ հասարակության կողմից վստահություն առաջացնել»։

«Ելք» խմբակցության ավագանու ներկայացուցիչը հավատում է Նիկոլին, բայց և նկատում, որ անհրաժեշտ է տարակարծություն՝ ծրագրի քննարկման շուրջ: Ընդ որում՝ այդ ծրագիրը չպետք է նման լինի ՀՀԿ-ի ծրագրին, իսկ դրա համար պետք է բանակ աշխատի։

Անահիտ Բախշյանը նկատում է, որ քաղաքական լուրջ դեմքեր կան, ովքեր իսկապես ուզում են լինել Նիկոլի կողքին, բայց անգամ Նիկոլի թիմակիցները (նկատի ունի «Ելքը»- հեղ.), այսօր հարթակում չեն, քանի որ Փաշինյանը թույլ չի տալիս։

«Սխալ է շարժվել այն սկզբունքով, թե ով մեզ հետ չի քայլել Գյումրիից մինչև Ֆրանսիայի հրապարակ, մեզ հետ չէ: Դա նույն Հանրապետականի մոտեցումն է, և սա մտահոգում է շատերին։ Իմ լավ քաղաքական գործիչներից մեկը գրել էր, թե՝ «ես այլևս չեմ ուզում, որ ինձ հրապարակից ասեն՝ ես անեմ»․ այս լոզունգն ու այս մտածելակերպը պետք է Նիկոլն արմատապես ցրի ու մինչև դա չանի, մտահոգությունը չի վերանա: Աստված ոչ անի, որ հիասթափություն լինի հենց այդ հողի վրա»,- նշում է Անահիտ Բախշյանը։

Նրա դիտարկմամբ՝ լավ է, որ նոր քաղաքական ուժեր են իրենց ցանկությունը հայտնել միանալու շարժմանը, քանի որ ԱԺ-ում ձայներ կապահովեն Նիկոլի համար, սակայն մյուս կողմից էլ Փաշինյանին դա չպետք է պարտքի տակ դնի, և նա չպետք է իրեն պարտավորված զգա՝ իշխանություն կիսելու հարցում։