«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարի

1 տարեկան երեխայի արյունը Նիկոլի խղճին է, ու «կներեք անհարմարության համար» ասելով՝ խիղճը չի մաքրվի

Այն, որ արդեն մի քանի օր է՝ քաղաքում քաոսային վիճակ է, ոչ ոք հերքել չի կարող․ խաթարված երթևեկություն, խեղաթյուրված վիճակ ու կեղտոտ փողոցներ։

Մենք, իհարկե, չենք փորձում քարկոծել շարժումը, բայց կարծես բոլորը մոռացել են, թե ինչի համար են հավաքվել ու ինչ են ուզում անել։

Ձեռքերը վեր բարձրացրած՝ «թավշյա հեղափոխություն» անող խաղաղ ցուցարարներն ամեն քայլափոխի ջարդում են քաղաքի նստարաններն ու աղբամանները, աղտոտում փողոցն ու փակ համարանիշներով մեքենաներով՝ ականջ ծակող ազդանշաններով ու վայրագությամբ քշում անօրինական հատվածներում։ Այլ կերպ ասած՝ «թավշյա հեղափոխությունը» վերածվել է «խուլիգանության», որի հիմնական կատարողները, իհարկե, դպրոցահասակ անչափահասներ են և ուսանողներ։ Ու Փաշինյանը, ով բողոքում է անօրինության դեմ, խթանում է այս անկարգությունները՝ շարունակական բնույթ տալով դրանց ու կոչ անելով շարունակել անկարգությունները։ Արդյունքում՝ վթարներ, անհանգստություն ու ամենավտանգավորը՝ ատելություն․․․

Ատելություն նիկոլականների ու չնիկոլականների միջև․ եթե նիկոլական չես, այսինքն, եթե փողոցում «Նի-կոլ», «Նի-կոլ» չես բղավում, ուրեմն Հանրապետական ես, իսկ եթե Հանրապետական ես, ուրեմն ծախված Հանրապետական ես ու սադրիչ տականք։ Սա ի՞նչ է եղբայր, «թավշյա հեղափոխությո՞ւն», «նոր, ժողովրդավար երկիր ստեղծելու տե՞նչ», թե՞ պարզապես հերթականը․․․ հերթական չհաջողվածը։

Մարդկանց անհարմարություն են պատճառում, նեղացնում ու «կներեք անհարմարության համար» ասելով՝ շարժվում առաջ։ Եվ այս ֆոնին ատելությունն օրեցօր աճում է, երբ երեխան զանգում է ծնողին ու ասում, որ ինքը դպրոցում մենակ է մի քանի ուսուցչի հետ, մյուս երեխաներն արդեն գնացել են, իսկ ծնողն արդեն ժամուկես ուշացել է, որովհետև երկու արմատական ակտիվիստ չեն թողնում առաջ շարժվել ու բառացիորեն ստիպում է միանալ իրենց։ Ասում եմ՝ «երեխաս դպրոցում է մնացել, ուշանում եմ, արդեն մեկ ժամ է՝ զանգում է, բաց թողեք գնամ», ասում են՝ «եթե չես միանում, ուրեմն Հանրապետական ես»․․․ Ա՛յ քեզ ապուշ մտածելակերպ, ա՛յ քեզ տխմարություն, այ դա՛ է գեղցին, Նիկո՛լ Փաշինյան։ Ի՞նչ է նշանակում՝ փակեք ու ստիպեք, հանեք-տարեք։ Իսկ ո՞վ է պատասխան տալու իմ երեխայի առջև ու ո՞վ է բացատրելու նրան, թե իր մայրն ինչու է իրեն թողել դպրոցում․․․

Բայց սա դեռ փոքրագույնն է․ ո՞վ է պատասխան տալու այն 1 տարեկան երեխայի արյան համար, որին ակտիվիստների փակ համարանիշերով ավտոմեքենան վթարի է ենթարկել։ 

Այստեղ չի քննարկվում այն հարցը, որ ճանապարհային ոստիկանությունը պետք է առավելագույնս զգոն լիներ՝ հաշվի առնելով փողոցում տիրող անհնազանդության ցույցերը։ Բայց ո՛չ, ուշադիր չի եղել, վերահսկողությունը պատշաճ չի իրականացրել, ինչի հետևանքով ունեցանք այն, ինչ ունեցանք․ տարիներով սպասված փոքրիկ, ում ծնողները կորցրեցին հաշված րոպեների ընթացքում, իսկ իրենք՝ ծնողները, հիմա հիվանդանոցում են։ Ո՞ւր էր ոստիկանությունն այդ ժամանակ, և հիմա ո՞ւմ վրա է երեխայի մահվան պատասխանատվության զգացումը՝ ոստիկանների, ովքեր իրենց տեղում չեն եղել, թե՞ Նիկոլի, ով ներողություններով՝ շարունակում է անհնազանդության կոչերը։

Այստեղ Փաշինյանի «կներեք պատճառած անհարմարության համար»-ը չի անցնի, ու անմեղ փոքրիկի մահը Փաշինյանի խղճի վրա է մնում։ Թե՞ նա դրա համար էլ կմեղադրի «չնիկոլականներին» ու կհամոզի, թե սադրիչներ են եղել, ու հավաքված բազմությունն էլ կգոչի «այո՜, այո՜․․․»։

Այս «այո»-ներն ու բարձրացող ձեռքերը Փաշինյանի ինքնադատաստանը չեն։ Եթե մի քիչ էլ այսպես շարունակվի, ապա Նիկոլի համար ինքնադատաստանը կլինի նրա անազնվությունից ու սխալներից ծանրացած խիղճը, որի ծանությունից վարչապետի աթոռը շատ կարճ ժամանակում կճկռի իր տակ ու կկոտրվի մի օր։ Եթե, իհարկե, հասնի այդ աթոռին․․․

Արմինե Մկրտումյան