Հանրապետականներից ոմանք մտմտում են Ծառուկյանի օգտին քվեարկելու մասին
Հայաստանի խորհրդարանը վարչապետի ընտրության հարցը կքննարկի մայիսի 1-ին:
ՀՀԿ-ի իշխանության և այդ կուսակցության վարչապետի թեկնածուի շուրջ կոնսոլիդացիան հնարավորինս նոսրանում է, անգամ հին ընկերները լքեցին ՀՀԿ-ին և մենակ թողեցին մութ սենյակում:
Այդ է պատճառը, որ այս օրերին հնարավորինս պետք է վարչապետի թեկնածու ներկայացնել ժողովրդի կողմից ընդունված և լայն կոնսոլիդացիա ապահովող մարդու: Այս օրերին այդ չափանիշին համապատասխան թեկնածու կարող է լինել Գագիկ Ծառուկյանը:
Մարդ, ով ընդունված է թե՛ բիզնես միջավայրում, թե՛ քաղաքական էլիտայի կողմից, և թե՛ Հայաստանի սահմաններից դուրս լայն և ամուր կապեր ունի:
Գագիկ Ծառուկյանի վարչապետության մասին խոսակցությունները չեն դադարում, այս օրերին դրանք հասել են անգամ ՀՀԿ-ի պատգամավորների շրջանակներ, ուր քննարկում են հենց նրա օգտին քվեարկելու մասին, եթե Ծառուկյանը համաձայնի առաջադրվել այդ պաշտոնում: