«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարի

Պահանջվում է վարչապետ

Հայաստանի ապագա վարչապետի հարցը դեռևս օդից կախված է: Ո՞վ է լինելու ՀՀ վարչապետ, այլ կերպ ասած՝ ղեկավար: Կարեն Կարապետյանի պարագայում մտավախություն կա, որ նա տոտալ կենթարկվի Ռուսաստանին, և արևմտյան ուժերին խաղալու քիչ տեղ կմնա: Այդ է պատճառը, որ արևմտամետ և Արևմուտքից ֆինանսավորող կառույցներ հետևողականորեն դեմ են Կարեն Կարապետյանին:

Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալու պարագայում խնդիրը ոչ միայն դիպլոմի բացակայությունն է, այլև այն, որ զգուշանում են Նիկոլ Փաշինյանից՝ գուցե կուլակաթափ անի:

Բացի այդ, հայտնի չէ, թե ովքեր են կանգնած Նիկոլ Փաշինյանի հետևում, բացի ժողովրդից, իսկ որ Նիկոլ Փաշինյանի հետևում ուժեր կան՝ միանշանակ է:

Այդ մասին է խոսում նաև այն, որ Զարուհի Փոստանջյանը՝ որպես «երդվյալ» ընդդիմադիր, հայտարարում էր, որ Նիկոլը ծախված է ու շարժման ամբողջ ընթացքում նա իր ընդդիմադիրությունն էր անում Վանաձորում և չմիացավ Փաշինյանին: Արդյունքում նրան չթողեցին անգամ հրապարակում ելույթ ունենալ:

Դաշնակցությունը կարծես թե ևս ունի վարչապետի իր թեկնածուն, սակայն այս կուսակցությունը հայտնի է իր իշխանամտնելիությամբ և արդեն ծիծաղ ու կարեկցանք են հարուցում՝ վստահության փոխարեն: Իհարկե, կան գործիչներ ՀՅԴ-ում, ովքեր հասուն են քան Դաշնակցությունը, սակայն կուսակցությունը ոտքի ծայրից մինչև մազի ծայրը վարկաբեկել է իրեն, և մեկ ազնիվ մարդը չի կարող մաքրել Դաշնակցության բոլոր մեղքերը:

Ի դեպ, «մեյդանում» է հայտնվել Արթուր Բաղդասարյանը՝ ինչպես խոր քնից արթնացած գեղեցկուհին, և չի բացառվում, որ նա էլ իր քաղաքական նկրտումներն ունի, հակառակ դեպքում՝ ծանր տեղը չէր թեթևացնի և շարժման հաղթանակից հետո հայտնվեր ժողովրդի շարքերում:

Շրջանառվում է նաև Գագիկ Ծառուկյանի վարչապետության հարցը. իրադարձությունների նման շրջադարձի պարագայում ամեն ինչ հնարավոր է:

Իսկ ով ինչպես է PR-ը կազմակերպում:

Ինչպես միշտ Կարեն Կարապետյանն օգտագործում է վարչական ռեսուրսը՝ ինչպես օգտագործում էր:

Նիկոլ Փաշինյանը, լինելով լրագրող, ինքն է հրապարակայնորեն կազմակերպում:

«Դաշնակցությունը» պասիվ դիտողի՝ մեկ-մեկ դաշնակցական բաներ գրողի դերում է:

Արթուր Բաղդասարյանը սուրհանդակներ է ուղարկում աշխարհին, որ ինքը դեռևս ողջ է:

Գագիկ Ծառուկյանի փոխարեն՝ նրա կուսակիցներն են ավետում Գագիկ Ծառուկյանի խոսքը:

Կարծ ասած` վարչապետության տեղ կա. պահանջվում է վարչապետ:

Հ.Գ. Ի դեպ, տեղեկություն կա, որ ՀՀԿ-ն պատրաստ է վարչապետի աթոռը զիջել Փաշինյանին՝ մի պայմանով. եթե նա Ազգային ժողովը ցրի մեկ տարի հետո:

Չի բացառվում, որ ՀՀԿ-ում ծրագիր ունեն՝ հետքայլ անել, որ առաջքայլ անեն մեկ տարի անց: Մեկ տարին ժամանակ է վերակազմավորվելու և ստրատեգիա մշակելու համար, իսկ ՀՀԿ-ն և՛ ռեսուրսներ ունի՝ թե՛ մարդկային, թե՛ ֆինանսական, և՛ այսքան տարիների փորձառությունը նրանց վերածել է կայուն մակաբույծների:

Կանցնեն արիերգարդ՝ ավանգարդն ապահովելու համար: