Կուզեմ, որ Ծառուկյանը լինի վարչապետ․ հարցախույզ Արարատում (տեսանյութ)
«Թող Գագիկ Ծառուկյանը լինի վարչապետ, Նիկոլ Փաշինյանն էլ փոխվարչապետ, ի՞նչ վատ կլինի»։
NEWSPRESS.am-ի հարցախույզի ժամանակ իրենց կարծիքն են հայտնել արարատցիները։ Նրանց մեծ մասը, մեզ հետ զրույցում նշեցին, որ վարչապետի պաշտոնում նախապատվությունը տալիս են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին։
«Փաշինյանն, իհարկե, Ազգային ժողովում լավ խոսող է, բայց նա լավ դիվանագետ չի կարող լինել, իսկ Ծառուկյանը միշտ ժողովրդի կողքին է, միշտ օգնում է ժողովրդին»,- ասաց հարցվողներից մեկը։
Մեկ այլ արարատցի էլ նշեց, որ Ծառուկյանը շատ գործեր ունի ժողովրդի համար արած և հիմա վստահ են, որ եթե նա լինի վարչապետ, ապա նույն տեմպով, եթե ոչ ավելի ակտիվ, պետք է աշխատի ժողովրդի համար ու գործի միայն հանուն նրանց բարօրության։
«Աստված նրան երկար կյանք տա»,- ասաց քաղաքացին։
Մանրամասները՝ տեսանյութում․