Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Հասարակություն

Մեկ տարում երկու կառուցվածքային փոփոխություն Շիրակի պետհամալսարանում (լուսանկար)

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շիրակի պետհամալսարանի տխրահռչակ ռեկտոր Սահակ Մինասյանը, ով իրեն դրել է բարձրագույն կրթության ոլորտի հայաստանյան լավագույն մասնագետի տեղ, ևս մեկ անգամ ապացուցեց, որ անգրագետ է...Սույն դիլետանտը Շիրակի պետհամալսարանում մեկ տարվա մեջ ցանկանում է երկրորդ կառուցվածքային փոփոխությունը կատարել և այն արդեն դրել է շրջանառության մեջ....

Ըստ վերջին տվյալների` Սահակ Մինասյանն այդ փաստաթուղթը նույնիսկ հրամցրել է բուհի հոգաբարձուների խորհրդի որոշ անդամների և այն հաստատել է տվել... Մարդատյաց սույն ՀՀԿ-ականը, ով չի սիրում մարդկանց հետ կենդանի շփումները և գերադասում է հեռավար գիտխորհուրդի և հոգաբարձուների նիստեր անցկացնել, բացարձակ ոչ մի քննարկումներ չի անցկացրել այս հարցի վերաբերյալ... 

Հետաքրքիր է, կա՞ արդյոք Հայաստանում ևս մեկ բուհ, որտեղ մեկ տարվա մեջ երկու կառուցվածքային փոփոխություններ են իրականացվում... Սույն տգետը չի հասկանում, որ բուհական կրթության ոլորտում այս քանակությամբ և այսպիսի կարճ ժամկետներում փոփոխություններ կատարելը խոչընդոտում է ուսումնական գործընթացը և սթրեսային վիճակ է ստեղծում ամբողջ կոլեկտիվում... Սահակ Մինասյանին ձեռնտու է այս խայտառակ վիճակը... Որքան խառնաշփոթ և անկայունություն լինի բուհում, այնքան բուհի աշխատակիցները և ուսանողները քիչ ուշադրություն կդարձնեն Սահակ Մինասյանի հանցագործություններին և թալանին, որի արդյունքում ՇՊՀ-ն հայտնվել է խայտառակ ֆինանսական վիճակում...

Զարմանալի է, որ այս ամենին չի արձագանքում ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը և ԿԳ նախարարությունը... Ըստ էության, նրանց համար ևս գիտության և արտաքին կապերի պրոռեկտորի հաստիքն ավելորդ է և գիտության ու արտաքին կապերի բաժինը միացրել է անհասկանալի ստորաբաժանումներին` բացարձակապես չհասկանալով դրանց բացառիկ կարևորությունը բուհի համար: Հավելեմ, որ մեկ ամիս առաջ Ցոլակյանին նաև հարցրել եմ, թե տեղյակ է որ Սահակ Մինասյանը նոր հաստիք է ստեղծել՝ պրոռեկտորի տեղակալ և արդյո՞ք հոգաբարձուների խորհրդում այն քննարկվել է, որի վերաբերյալ որոշումն ԱՆՊԱՅՄԱՆ պետք է Ցոլակյանի ղեկավարած խորհուրդն ընդուներ...Ցոլակյանը շատ զարմացավ և պատասխանեց. «Ո՛չ»... Սակայն այդ «ո՛չ»-ից հետո ոչինչ չի ձեռնարկել այդ անօրինականությունը կանխելու համար...

Սահակ Մինասյանի շրջապատը նույնիսկ բարձրաձայնում է նոր պրոռեկտոր-աշխատակազմի ղեկավարի անունը, ով նախկինում ևս պրոռեկտոր է եղել, այն դեպքում, երբ կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվությունը շատ սուղ է... Տեսնես ինչի դիմաց է այդ ամենն արվում, երբ ընդամենը մեկ տարի առաջ այդ մարդու հասցեին ամենավերջին վիրավորանքներն էր հնչեցնում... Ինչպես միշտ, սանձարձակությամբ հայտնի Սահակ Մինասյանն ամեն ինչ անում է ծածուկ...  

Հ.Գ.Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի կոռումպացված ղեկավար Սահակ Մինասյանը ՇՊՀ-ն դիտում է որպես լաբորատոր առնետ, որի վրա փորձարկումներ է անում, իսկ նպատակը մեկն է՝ ՇՊՀ-ն քարուքանդ անել... Այդքան վտանգավոր չէ Սահակ Մինասյանը, որքան այս արարածի հետևում թաքնված խոպանչիները, որոնք Շիրակի մարզի հետ աղերս չունեն և որոնց համար ՇՊՀ-ն ընդամենը շտաբ է ու կերուխումի վայր... Շիրակի մարզում շատ վաղուց էին խոսում, որ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը չի սիրում գյումրեցիներին, քանի որ գրեթե բոլոր ընտրությունների ժամանակ նա այստեղ պարտություն է կրել... Երևի հենց սրանով կարելի է բացատրել այն փաստը, որ երկու տարի առաջ նույն Սերժ Ազատի թեթև ձեռամբ ՇՊՀ ռեկտոր նշանակվեց իր ընտանիքին շատ մոտ կանգնած ԱԺ պատգամավոր Արման Սահակյանի շտաբի պետը՝ տխրահռչակ և վատահամբավ կաշառակեր Սահակ Մինասյանը, ով 20 տարի ղեկավարել է մարզի հանրակրթական ոլորտը՝ այն հասցնելով կործանման...»: