Խոշոր հրդեհ Ադրբեջանում․ Բաքվում այրվում է «Թրամփի աշտարակը»
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում այրվում է «Թրամփի աշտարակը»։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական Haqqin.az լրատվական կայքից։
Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այրվում են բարձրահարկ շենքի 13-20-րդ հարկերը։
Տեղում աշխատում են Ադրբեջանի ԱԻՆ փրկարար ծառայությունները՝ մի քանի մարտական հաշվարկով։
Զոհերի ու տուժածների մասին դեռ նյութեր չկան։ Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։