Իշխանությունը ճամպրուկ չէ, որ վերցնեն ու փոխանցեն Նիկոլ Փաշինյանին. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, НТВ հեռուստաալիքի կիրակնօրյա վերլուծական հաղորդման ռեպորտաժում մեկնաբանելով Հայաստանում ստեղծված իրավիճակը, ասել է, թե իշխանությունը ճամպրուկ չէ, որ վերցնեն ու փոխանցեն Նիկոլ Փաշինյանին:
«Ի՞նչ է պահանջում Նիկոլ Փաշինյանը՝ տվե՛ք ինձ իշխանությունը՝ հիմա՛, անհապա՛ղ: Իշխանությունը ճամպրուկ չէ, որ ինչ-որ մեկն այն վերցնի ու փոխանցի Նիկոլ Փաշինյանին: Այն կոնկրետ մարդիկ են,Ազգային ժողովը, պատգամավորական կորպուսը, նրանք ունեն ինքնասիրություն, և նրանց հարկադրել, շանտաժի ենթարկել մարդկանց մեծ զանգվածով՝ դեմ գնալու իրենց խղճին, հայացքներին, քաղաքականության շուրջ պատկերացումներին, ապա կարծում եմ՝ սա մի ուրիշ ծայրահեղություն է»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը: