«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարի
Վազող տողեր

Հայաստանը՝ Ռուսաստանի և Արևմուտքի միջև

Ռուսաստանի հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ հարյուրամյակների պատմություն ունի, ինչքան էլ եվրոպական երկրները կամ ԱՄՆ-ն ցանկանան եղանակ ստեղծել փոքրիկ երկրում` բախվում են ռուսական շահերին:

Արևմուտքը հրաշալի հասկանում է, որ Հայաստանը մեծամասամբ ռուսական ազդեցության տակ է. նախ Խորհրդային միությունը, ապա անկախության շրջանում հենց միայն ռուսական զորքի ներկայությունը հայ-թուրքական սահմանին ավելի պերճախոս է:

Բացի այդ, Ռուսաստանին միշտ էլ պետք է եղել հանգիստ և ապահով տարածք` դեպի արևելք և դեպի ասիական երկրներ առաջշարժման համար: Որևէ պարագայում ՌԴ-ն հայկական պետության վրա ազդեցությունը որևէ այլ երկրի չի զիջի:

Արևմուտքը հասկանում է, որ ռուսական զորքը կանգնած է հայ-թուրքական սահմանին և մեծ է ռուսական ազդեցությունը ու փորձում է տարբեր համագործակցությունների, ֆինանսների, երբեմն ինտրիգների միջոցով ոտքի տեղ ունենա Հայաստանում:

Ռուսաստանն ինտրիգի կարիք չունի այն պարզ պատճառով, որ ինչքան էլ Հայաստանը ցանկանա անկախ լինել, ի վերջո ռուսական ազդեցության գոտի է:

Իսկ ի՞նչ տեղի ունենում այս օրերին. այն, որ հայտարարվում են մաքուր հայկական ուժեր, ցանկալի, սակայն ոչ ռեալ իրականություն է: Ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանի կամ մեկ այլ ռուսական կողմնորոշում ունեցողի տեսքով ՌԴ-ն իր քաղաքականությունն է կառուցելու Հայաստանում, իսկ այդ դեպքում ո՞վ է ներկայացնում Արևմուտքը. հրապարակում միայն Նիկոլ Փաշինյանն է:

Իհարկե, նա ժողովրդական ալիքի վրա բարձրացավ, ինչպես ժամանակին բարձրացավ Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն մի քանի տարբերությամբ: Նշենք մեկը՝ Հովհաննիսյանը զգուշացավ, իսկ Նիկոլը` ոչ: Դա նաև նշանակում է, որ Արևմուտքը Հովհաննիսյանի վրա այնքան էլ վստահ չէր, և այս պահին Նիկոլն Արևմուտքի համար ռեալ իրականություն է:

Կան ուժեր, որ հենց ՀՀ-ում են կանգնած Նիկոլի հետևում` Արևմուտք նայող գործիչներ` թաքուն և ակնհայտ, մարդիկ, ովքեր չեն ցանկանում դուրս գալ ջրի երես և թիկունքից են գործում` շարժելով իրենց թեկնածուին, իսկ ՌԴ-ի պարագայում իրավիճակն ավելի պարզ է` դեպի ՌԴ:

Այնպես որ՝ խոսքե՜ր, խոսքե՜ր, սակայն ներկա պահին Հայաստանում գնում է Արևմուտք-ՌԴ ազդեցության գոտիների բաժանում, և ո՞վ կհաղթի:

Ակնհայտ է, որ այս պահին Արևմուտքի թեկնածուն է ձիու վրա` հեղափոխությամբ: Իհարկե, հետո կվերլուծեն` ավելի սթափ, դա հեղափոխություն է, փոփոխություն է, բեկում էր, թե՞ մեկ այլ բառով կարելի է բնորոշել. իրավիճակը դեռևս ընթացքի մեջ է:

Միշտ էլ ՀՀ-ն Ռուսաստանից մեծ բարիքներ չի տեսել, երբ պետք է եղել` օգնել է, երբ պետք չի եղել՝ ՌԴ-ին ոտնատակ է տվել, իսկ Արևմուտքը միշտ էլ տանուլ է տվել ՀՀ-ին, քանի որ Արևմուտքի երկրներն ավելի բազմասպեկտ են, և պահանջները՝ զանազան:

Ինչպես ժամանակին անգլիական նավերը չբարձրացան Հայաստանի լեռները, այնպես էլ այսօր` ամեն պահի կարող են չբարձրանալ` ելնելով տարածաշրջանի բարդ աշխարհաքաղաքական իրավիճակից, իսկ ՌԴ-ի պարագայում միանշանակ է, որ ՀՀ-ն ՌԴ-ին պետք է` մի օր շատ է պետք, մի օր քիչ. սակայն այդ մեկ օրվա համար էլ ՌԴ-ն իր քաղաքականությունը Հայաստանում չի թուլացնի` խաղասեղանին Անդրկովկասն է, Առաջավոր Ասիան, Մերձավոր Արևելքը:

NEWSPRESS.am