Եթե ես որոշում եմ կայացրել, ոչ ոք չի կարող հակառակ քվեարկել. Գագիկ Ծառուկյան
ԱԺ Ծառուկյան խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր խորհրդարանում հայտարարել է, որ եթե ինքը որոշում է, որ պետք է քվեարկել ինչ-որ թեկնածուի օգտին, ապա ամբողջ խմբակցությունն այդպես է քվեարկելու:
Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
Նա հայտարարել է, որ երբ 2015 թվականին ինքը ժողովրդին ոտքի էր հանել, իշխանությունը մեկ գիշերվա ընթացքում ձերբակալել է իր 639 կողմնակիցների:
Խոսելով տեղի ունեցող շարժման մասին՝ Ծառուկյանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանը շատ գրագետ, շատ պատրաստված քայլ կատարեց, որը ժողովրդի համար անհնար էր թվում, ոչ ոք չէր հավատում, որ Փաշինյանը կարող էր այդպիսի հաջողության ու հաղթանակի հասնել:
«Երբ որ տեսա, որ պատգամավորներին կալանավորեցին, Ծառուկյանը հայտարարություն արեց, քաղաքական խորհրդի որոշում ընդունեց, որով հայտարարեց, որ պետք է պատգամավորներին ազատ արձակել, և մենք ժողովրդական շարժման կողքին ենք»,- ասաց Ծառուկյանը։