Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվելԼիբանանում տեղի ունեցողը խորը մտահոգության առարկա է ԵՄ-ի համար. Ֆոն դեր ԼեյենՍտամբուլի մետրոյում գնացք է դուրս եկել ռելսերից․ ուղևորներին տարհանել են թունելով«Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն ՄելիքյանՍուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվենԿարծում եմ` շուտով կկարողանամ ողջունել Ձեզ Բրատիսլավայում փոխադարձ պաշտոնական այցի ժամանակ. Ֆիցոն շնորհավորել է ՓաշինյանինՓամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքներըՈղբերգական ավտովթարից մահացած զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը կոտրել ենԿոշտան չի կարող ներկայացնել ԵՄ երկրներն անվտանգության երաշխիքների հարցերում. ՄակրոնԴևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիրՌուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողությունԿասեմը հայտարարել է, որ «Հըզբոլլահը» հավատարիմ է մնում «դիմադրության» և բռնազվթումից հրաժարվելու կուրսիԱՄՆ-ը պատասխանատվություն է կրում բոլոր ճակատներում պատերազմի դադարեցման համար. ԱրաղչիՄիշել Մըրին այցելել է Արամ Ա կաթողիկոսին. հայ համայնքի հարցերն են քննարկվելՄեզ համար կենսական նշանակություն ունի «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը. Բագրատ ՍրբազանՎարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանությանՌուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդըՀայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվելԵրևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-նՀենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցելՓաշինյանը կարևորել է Հայաստանում կառուցվող «ԱԲ գործարանի» ռազմավարական նշանակությունըՀայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանինԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիներըԻսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջՇախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում ենԲարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ ԱնդրեասյանՓաշինյանը նոր նշանակում է արելԵրևանի քաղաքապետարանը սեփական քմահաճույքով որոշել է միակողմանի լուծել պայմանագիրը. ՏոնոյանՀունիսի 7-ի ընտրությունների արդյունքները պետք է չեղարկվեն. ՍԴ-ից պահանջում է «Հայաստան» դաշինքըԾովագյուղի նախկին ղեկավարի կողմից 6 հողամաս օտարելու հետևանքով համայնքին պատճառվել է 38 մլնի վնասԹուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում
ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան
«700 հազարով կովը պտի կակ մինիմում անգլերենով խոսա». բացահայտվել են բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը (տեսանյութ)ԴՕԿ-ը դիմել է ՍԴ. Այսուհետ խոսելու են ոչ թե քաղաքական հայտարարությունները, այլ՝ ապացույցներըՀանրային հեռուստաընկերությունը հայտարարում է մրցույթ «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համարԱմառային տապ և ջերմային հարված. ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համարՀայ տնտեսվարողների վերակողմնորոշումն այլ շուկաներ՝ կպահանջի տարիներ և զգալի ներդրումներ. ինչ հետևանքներ կունենան ՌԴ սահմանափակումներըԶենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
Պրովոկատորնե՛ր, հանգիստ թողեք ինձ, ես ուզում եմ մանդատ վերցնել ու Նիկոլի անձնական օգտագործման գործիք դառնալ. սա է գործարար Կարապետյանի ասելիքը
Ռուսաստանը կշարունակի հարվածներ հասցնել Ուկրաինայի քաղաքներին․ ՊեսկովԽոստացած 50 միլիոն եվրոյից ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն անհետաձգելի աջակցությունՈւկրաինան շարունակում է անօդաչուներով հարվածել Մոսկվային «Եթե կա հաջողության հասնելու թեկուզ փոքր շանս, 100 տոկոսով այդ շանսը օգտագործելու ենք». «Միասնության թևերը» չի կիսում տեսակետը, թե ՍԴ դիմելը անիմաստ էրԸնդդիմությունը պահանջում է ՍԴ-ից կամ նշանակել ընտրությունների 2-րդ փուլ կամ արդյունքները անվավեր ճանաչել այս ընտրությունըՀունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլըԻրանը պատրաստ է նոր ռազմական գործողությունների. ԻՀՊԿՌուբեն Հակոբյանը կատարել է ատելnւթյուն, խտրականnւթյուն, անհանդուրժողականություն, թշնшմանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ. ՔԿ Ադրբեջանն անտունների է ուղարկել բնակվելու օկուպացված ՍտեփանակերտումԻսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին. զոհերի թիվն աճում էՔաղաքացու լռության պատճառով անգամ կատարյալ Սահմանադրությունը դառնում է դատարկ թուղթ. Իսահակ Սրբազան
Վազող տողեր

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի կոչը Նիկոլ Փաշինյանին՝ քաղբանտարկյալների մասին

ԵՀՄՖ-ի նախագահության պահանջը՝ քաղբանտարկյալներին շուտափույթ ազատություն պարգևելու շուրջ

Երկու ամիս առաջ՝ փետրվարին, ԵՀՄՖ-ն հայտարարել էր, որ սկսում է Հայաստանում քաղբանտարկյալներին ազատություն տալու շուրջ գործընթացները: Այսօր, նկատի ունենալով երկրում ժողովրդավարության հաստատման նոր գործընթացները, ԵՀՄՖ-ի նախագահությունը կասեցնում է այս խնդրի շուրջ միջազգային կազմակերպությունների հետ տարվող աշխատանքները և դիմում է ընդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին կոչով. աշխատել քաղբանտարկյալներին մեկ օր շուտ ազատելու ուղղությամբ: Տարիներ շարունակ բանտում են գտնվում մեծ հայրենասերներ Ժիրայր Սեֆելյանը, Կարո Եղնուկյանը և այլք, որոնց միակ մեղքը գործող բռնապետական վարչակարգի դեմ հերոսական պայքար մղելն է եղել:

Այսօր, երբ մեր երկիրը թոթափում է ատելի վարչակարգի լուծը և փորձում է հաստատել իսկապես ժողովրդական համակարգ, անհրաժեշտ է անմիջապես ազատություն պարգևել մեր հերոսներին: ԵՀՄՖ-ն պատրաստվում է Հայաստան գործուղել և՛ օտար, և՛ հայ ներդրողներին, որոնց օգնությամբ հնարավոր է վերածնել երկրի տնտեսությունն ու վերաթողարկել երբեմնի հզոր արտադրությունները, Հայաստանին վերադարձնելով արդյունաբերական մեծ պոտենցիալ ունեցող երկրի իմիջը: Հասկանալի է, որ այս աշխատանքների կատարման գրավականը բաց, ազատ հասարակություն ունենալն է, կոռուպցիայի մակարդակի կտրուկ նվազեցումը և, իհարկե, քաղբանտարկյալների ինստիտուտի վերացումը: Անհնարին է արտասահմանյան ներդրողներ ներգրավել քաղբանտարկյալներ ունեցող երկրում, ինչպես նաև անհնարին է լայն ժողովրդավարություն հաստատել առանց վերոհիշյալ սխալների շտկման: Հակառակ պարագայում ոչ միայն անհնարին է լուրջ ներդրումներ ներգրավելը և տնտեսության հզորացումն ապահովելը, այլև անհնարին է ժողովրդի այսօրվա աննախադեպ բարձր ոգու պահպանումը և երկրի կտրուկ զարգացման գործընթացներն իրականացնելը, որը կբերի շարժման և նրա առաջնորդի նկատմամբ վստահության կտրուկ անկման:

ԵՀՄՖի նախագահությունը լիահույս է, որ ժողովրդական շարժման ղեկավար պարոն Փաշինյանը կլծվի մեր երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող այս խնդրի լուծմանը և մենք շատ շուտով մեր կողքին կունենանք անարդարացիորեն ազատազրկված մեր հերոսներին:

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն:

30.04.2018. ԲՐԱՏԻՍԼԱՎԱ