Ժողովուրդ ջան, խնդրում եմ մեզ սպասել Հանրապետության հրապարակում. Նիկոլ Փաշինյանի կոչը
Ընդդիմության առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Ժողովուրդ ջան, խնդրում եմ մեզ սպասել Հանրապետության հրապարակում»:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում ընթանում է հատուկ նիստը: Քվեարկության է դրվելու ժողովրդի թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու հարցը: Պատգամավորները դեռ չեն ավարտել ելույթները, սակայն Հանրապետականի պատգամավորների ելույթներից կարելի է դատել, որ նրանք հակված չեն Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը կողմ քվեարկելուն: