Եղվարդն ու Զովունին փակ են. մեծ թվով ցուցարարներ, մեքենաներ ու բեռնատարներ են կուտակված (ֆոտո)
Եղվարդ-Աբովյան, Եղվարդ-Զովունի-Երևան ավտոճանապարհները փակ են: Այստեղ հավաքվել են մեծ թվով բնակիչներ:
Ցուցարարները շուրջ 100 և ավելի մեքենա և բեռնատարներ են բերել ու փակել ճանապարհը:
NEWSPRESS.am-ի թղթակիցը տեղից հաղորդում է, որ բնակիչները հայտնել են, որ պատրաստվում են երեկոյան մասնակցել հանրահավաքին: Ժամը 17:00-ին կդադարեցնեն բողոքի ցույցը և կմիանան Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքին: