Նշանակվել է նոր վարչապետի ընտրության օրը
Ազգային ժողովի մամուլի ծառայությունը ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի անունից հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.
«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»: