«Լավ եմ արել». քոլեջի ՀՀԿ-ական տնօրենը սպառնացել է ուսանողներին կտրել պետական քննություններից (տեսանյութ)
Արարատի պետական քոլեջի ՀՀԿ-ական տնօրեն Էլյա Գասպարյանը սպառնացել է ուսանողներին չնշանակել պետական քննությունները, եթե վերջիններս կհամարձակվեն միանալ համաժողովրդական շարժմանը: Այս մասին այսօր NEWSPRESS.am-ին հայտնեց ուսանողներից Գոռ Օհանովը:
NEWSPRESS.am-ը կապ հաստատեց Արարատի պետական քոլեջի տնօրեն Էլյա Գասպարյանի հետ, ով մեր հարցին, թե ինչո՞ւ է ուսանողներին սպառնացել պետական քննությունները չնշանակելով, ժխտեց ուսանողների ասածը. «Տենց բան հնարավոր չի, կյանքում չհավատաք»:
Ավելի ուշ, սակայն, տնօրենը, մեր լրագրողից պահանջել է նրա փաստաթուղթը՝ չնայած այն բանին, որ լրագրողն ավելի վաղ ներկայացել էր և ցույց տվել փաստաթուղթը, վերցրել է այն և լուսանկարահանել՝ հավանաբար հետագայում հաշվեհարդար տեսնելու նկատառումով:
Համաժողովրդական ցույցին միանալու կոչին տիկին տնօրենն ագրեսիվ պահվածք դրսևորեց ու խոստովանեց, որ իրոք սպառնացել է ու ասել, որ «լավ է արել»:
Մանրամասները տեսանյութում