«Երևան Մոլ»-ն այսօր ընդհանրապես չի աշխատել (ֆոտո)
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում տեղակայված «Երևան Մոլ» առևտրի կենտրոնն այսօր չի աշխատել:
Հավաքվածները NEWSPRESS.am-ի թղթակցին փոխանցեցին, որ վաղ առավոտից հաճախորդները եկել են առևտրի կենտրոն, սակայն թեև աշխատակիցները ներսում են եղել, բայց չեն բացել դռները:
Վերջիններս սպասել են, որպեսզի տեղեկանան՝ աշխատելո՞ւ են, թե՞ ոչ: Ավելի ուշ նրանց հայտնել են, որ կենտրոնը չի աշխատելու, իսկ աշխատակիցները կարող են տուն գնալ: