Ղարաբաղում էշ էիր քշում, բայց եկար Հայաստան, ջիպ ես քշում. ակտիվիստը՝ Սերժ Սարգսյանին (տեսանյութ)
Մեր թշնամին Սերժ Սարգսյանն է և Սաշիկը՝ նախկին պազի շոֆերը, ով 50/50 տոկոս թալանել է ժողովրդին: Այս մասին այսօր NEWSPRESS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց համաժողովրդական շարժման ակտիվիստ Մուրադ Սադոյանը:
«Ղարաբաղում էշ էիր քշում, բայց եկար Հայաստան, ջիպ ես քշում»,- ասաց ակտիվիստ Մուրադ Սադոյանը՝ հավելելով, որ մեր փրկությունը մեր հավաքական ուժի մեջ է:
Ակտիվիստը նաև հարց ուղղեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ ասելով՝ ո՞ւր է այն 4 միլիարդ դոլլարը, որ տարար Վաշինգտոն, ո՞ւմ համար տարար:
«Ուզո՞ւմ եք հայաթափել Հայաստանը՝ ճանաչելով այն սնանկ պետությո՞ւն և ջրե՞ք էդ գումարները»:
Մանրամասները՝ տեսանյութում.